Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Երբ երկու հոգի կռվում են, շահում են այլոք՝ երրորդ-չորրորդները

Երբ երկու հոգի կռվում են, շահում են այլոք՝ երրորդ-չորրորդները
06.03.2025 | 22:40

Երկար մտածեցի, սակայն որոշեցի այնուամենայնիվ գրել:

Գրել կարճ ու կոնկրետ և հասկանալի:

Հարգելիներս, երբ երկու հոգի կռվում են, շահում են այլոք՝ երրորդ-չորրորդները:

Բայց ոչ այդ կռվողները, որովհետև նրանք իրար հերթ չտալով էնքան տարված են իրար հարվածներ հասցնում, իրար վրա «ցեխ» շպրտում, այնքան «կոմպռներ» ու փաստեր վեր հանում, որ վարկաբեկվում են հենց իրենք՝ կռվողները, երկու կողմն էլ:

Մի քիչ պարզ ու առանց ճոռոմ վերլուծությունների գրեցի, որովհետև մեծամասնության կողմից բարդ խոսելաձևն ու «խուճուճ» գրելաձևը չի ընկալվելում:

Մեծամասնությունը դրա համար է բանդերլոգների ՔՊ-Դոգական հայհոյախառը «ճառերի շուրջը» հիպնոսանում և ճանճերի նման ֆռֆռում...

Կռվողներին կռվեցնողները՝ այդ կռվի հիմնական «պատճառներն» ու «հետևանքները», կողքից նայում և հրճվում են:

Եվ շահում...

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ