«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Ո՞վ կցանկանա իր ստորագրությունը դնել երկրի տարածքային կորուստներն ընդունող փաստաթղթի տակ

Ո՞վ կցանկանա  իր ստորագրությունը դնել երկրի տարածքային կորուստներն ընդունող փաստաթղթի տակ
12.03.2025 | 13:33

Իսկ ՈՒկրաինայում ոչ ոք չի ցանկանում պրեզիդենտ դառնալ:

Վաշինգտոն կանչված ընդդիմադիրներ և՛ Տիմոշենկոն, և՛

Պորոշենկոն հայտարարեցին, որ պետք չի երկրում վերացնել ռազմական դրությունը և անցկացնել նախագահական ընտրություններ:

Ընդդիմությունը, ծանոթանալով ՈՒկրաինայի ապագային վերաբերվող Թրամփ-Պուտին իրական ծրագրին, փաստացի որոշեց «բարաթի» ստորագրումը թողնել Զելենսկուն:

Սա ելակետ ընդունելով պիտի դիտարկել ամերիկա-ուկրաինական պատվիրակության ձեռք բերած 30-օրյա հրադադարի մասին պայմանավորվածությունը:

ՈՒ հիմա բոլորի հայացքն ուղղված է Կրեմլին:

Պուտինը կտա՞ իր համաձայնությունը հրադադարին:

Անշուշտ ու միանշանակ կտա համաձայնությունը:

Բայց ու՞մ հետ է պայմանաորվելու հրադադարի մասին:

ՈՒկրաինան Ռադայով ընդունած օրենք ունի՝ Պուտինի հետ ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի փաստաթղթի

ստորագրում, բացառությամբ Ռուսաստանի ստրատեգիական կապիտուլացիայի ակտի ստորագրումը:

Թարսի նման, ոչ ոք ՈՒկրաինայում չի կարող Ռադա այդ օրենքը վերացնելու նախագիծ ներկայացնել, որովհետև այդ նախագիծ ներկայացնող ինստիտուտը՝ նախագահի ինստիտուտը, ժամկետանց է, ոչ լեգիտիմ:

Միակ տարբերակը մնում է հրադադարի պայմանավորվող կողմի կարգավիճակից զրկել ՈՒկրաինային և հրադադար կնքել ԱՄՆ-ՌԴ -ի միջև:

Ինձ համար գոնե, պարզ է, թե ողջ կյանքը պրեզիդենտական կրեսլո երազած Տիմոշենկո Յուլիան ինչու չի ցանկանում նախագահական ընտրություն...

Ոչ ոք չի ցանկանա իր ստորագրությունը դնել երկրի տարածքային կորուստներն ընդունող փաստաթղթի տակ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4713

Մեկնաբանություններ