Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Քողարկված թշնամու քայլերը

Քողարկված թշնամու քայլերը
14.03.2025 | 19:06

Ի՞նչ կաներ քողարկված թշնամին, եթե գար իշխանության Հայաստանում;

1) Կպառակտեր ազգը, որպեսզի չլինի միասնություն:

2) Կարժեզրկեր ավանդական արժեքները և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

3) Կարժեզրկեր Արցախյան ազատամարտը և ազգային հերոսներին:

4) Հայոց բանակից կհեռացներ բանիմաց հրամանատարներին, նրանց փոխարեն նշանակելով իր կամակատարներին:

5) Կվատացներ հարաբերությունը դաշնակիցների հետ, որպեսզի օրհասական պահին չլինի լիարժեք օգնություն:

6) Կհրահրեր պատերազմ, վիժեցնելով բանակցային գործընթացը:

7) Հայ ադրբեջանական պատերազմի ժամանակ ամեն ինչ կաներ, որ բանակն ունենա մեծ կորուստներ ու պարտություն:

8) Եթե Արցախը այդքանից հետո կանգուն մնար, ամեն ինչ կաներ, որ այն հայաթափվի:

9) Կճանաչեր Արցախը Ադրբեջանի մաս և հետ կկանգներ Հայ Դատից, քծնելով թուրքական պետությանը:

10) Արցախը հանձնելուուց հետո կսկսեր հանձնել թշնամուն ՀՀ տարածքները և չէր կանխի թշնամու առաջխաղացումը:

11) Սահմանապահ հատվածներից կհեռացներ դաշնակից զորքին, նաև միջազգային դիտորդներին, որպեսզի չկանխվի թշնամու հետագա ագրեսիան հայոց երկրում:

12) Խաղաղության պայմանագրի շղարշի ներքո կտրամադրի թշնամուն Զանգեզուրի միջանցքը և հետ կկանգնի բոլոր միջազգային հայցերից, օրինականացնելով հայի նկատմամբ ցեղասպանությունը:

13) Ադրբեջանի պահանջով թշնամուն կհանձնի ազգի կենդանի հերոսներին, որպեսզի անտեր թողնի ազգը և բանակը:

14) Թշնամու հետ համատեղ կսանզազերծի մի նոր պատերազմ և կհանձնի Սյունիքը:

15) ...շարունակությունն էլ դուք գրեք:

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ