Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ի՞նչ իմանաս աշխարհի ո՞ր կետում, որ թվականին չի ծնվելու մի նոր Սողոմոն

Ի՞նչ իմանաս աշխարհի ո՞ր կետում, որ թվականին չի ծնվելու մի նոր Սողոմոն
16.03.2025 | 20:35

Իրականում սրանց համար «նորաձեւ» է ոչ թե կրթվելը, այլ՝ «կրտվելը», թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները ի կատար ածելով, Արցախը հանձնելով, երկիրը առուծախի մատերիալ դարձնելով, ժողովրդի պատմությունը թուրքական ձեռագրով խմբագրելով։

ՈՒ, որքան էլ փորձեն ձեւ անել, թե իրենց համար խնդիր չեն տեսնում, որքան էլ փորձեն հերթական սուտի «անկաշկանդ» պահվածքով երեւալ այս կամ այն հարթակում, մեկ բան անթաքույց է՝ էս կրկնակապիտուլյանտները ահավոր դեպրեսիայի մեջ են, հոգեխանգարմունքի ճիրաններում, իրենց պատեպատ են խփում, մեկ՝ իլհամ, մեր Թրամփ, մեկ՝ Մակրոն, եւ, էլի, վերջում՝ Պուտին։

Սրանց ուզածը իրենց վաղվա օրվա համար անվտանգությունն է, որը, եթե չեմ սխալվում, առայժմ ոչ ոք սրանց չի խոստանում։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հ․Գ․

Ի՞նչ իմանաս աշխարհի ո՞ր կետում, որ թվականին չի ծնվելու մի նոր Սողոմոն։

Անքննելի են Աստծո գործերը, հատկապես, երբ խոսքը սատանային է վերաբերում։

16․03․2025

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ