Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.03.2025 | 00:01

Շնորհակալ եմ Տեր Աստված, քո տված ամեն շնչի համար:

Պահպանիր բոլորիս, տուր մեզ այսօր արև ու ջերմություն :

Ամբողջ աշխարհում ի՜նչ փառահեղ է քո անունը:

Փառքդ ավելի բարձր է, քան երկինքը:

Սաղմոս 8.1

Դիտվել է՝ 2739

Մեկնաբանություններ