ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սերունդ ենք կորցնում, պատմություն ու ազգ ենք կորցնում, հայրենիք ու արժանապատվություն ենք կորցնում

Սերունդ ենք կորցնում, պատմություն ու ազգ ենք կորցնում, հայրենիք ու արժանապատվություն ենք կորցնում
26.03.2025 | 22:00

Ազգայի Ժողովում այսօր նախընտրական հիթերի պակաս չկա:

Իշխող խմբակը ձեռքուոտք ընկած շարունակում է «նախկին»-ների թեման եւ առանց ամոթի իրենց կատարած կապիտուլյացիաների շարանը փորձում է բարդել ուրիշների վրա։ քպական մի պատգամավոր, ալեքսանյան ազգանունով այսօր ԱԺ-ում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ անամոթաբար կեղծում էր պատմությունը, կեղծում էր իրականությունը եւ փորձում էր հայրենադավ իրենց քայլերը գցել այլոց գրպանը։ Նույնը փորձեց անել նաեւ Աժ նախագահի աթոռին բազմածը։ Իսկ դպրոցականները, որ նոր-նոր են կյանք մտնում, նոր-նոր են սերտում հայոց հնագույն եւ նորօրյա պատմությունը, լուռ լսում էին նրանց։

Ու, ես սարսափեցի, եթե այս կրկնակապիտուլյանտ դավաճանական խմբակը դեռ կշարունակի իր այս մերժողական ընթացքը, կեղծելով ՀՀ անկախության ամբողջ ընթացքը, Արցախի ազատագրման պատմությունը, արցախյան ազատամարտի հերոսական էջերը, առհասարակ՝ հայոց պատմությունը, ապա շատ մոտ ապագայում մենք կունենանք անդեմ, անհայրենիք եւ ազգային հիշողությունից զուրկ սերունդ։ Մանավանդ, արդեն իսկ սկսված են հայոց պատմության եւ գրականության դասագրքերի վերաձեւումները, խեղաթյուրումները։ Սրանք ոչ միայն մեր հող հայրենին են զիջում, հանձնում, տալիս թշնամուն, այլ՝ գլխատում են սերունդը, նրա միջից փորձելով հանել հայկականությունը, ազգայինը, հայի գենը։

Ստիպված եմ կրկին հիշեցնել Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը՝ մինչ մենք մտածում ենք՝ ըսել թե չըսել, ընել թե չընել, սերունդ ենք կորցնում, պատմություն ու ազգ ենք կորցնում, հայրենիք ու արժանապատվություն ենք կորցնում։

26․03․2025

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ