ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Պետականության ամրապնդու՞մ, թե՞ պետության կորուստ

Պետականության ամրապնդու՞մ, թե՞ պետության կորուստ
18.04.2025 | 20:05

Եթե Նիկոլը խոսում է պետականության ամրապնդման մասին, ապա մեծ է հավանականությունը, որ արդեն որոշել է վերացնել դա:

Ի՞նչ տարբերակներ կան տեսադաշտում:

1. Դառնալ Թուրքիայի վիլայեթի նման մի բան: Այդ դեպքում Հայաստանի անկախության մինիմում 90%-ը կկորցնենք, Նիկոլի իշխանության մնալու հավանականությունը կլինի մի 65-70%: Թուրքիան էլ 100% էդ գործին կաջակցի:

2. Միանալ ՌԴ-Բելառուս միությանը: Այդ դեպքում Հայաստանի անկախությունից կկորցնենք մի 20-25%, Նիկոլի իշխանության մնալու հավանականությունը կլինի մի 25-30%: Բայց այ մեծ հարց է` ՌԴ-ն ու Բելառուսը դա ուզու՞մ են: Դրա հավանականությունը կարելի է գնահատել մի 40%: Այ, եթե Իրանը մտնի ԵԱՏՄ, ապա ՌԴ-ն ու Բելառուսը դա կցանկանան, ու դա կդառնա մի 80-85%:

3. Մտնել ԵՄ: Այդ դեպքում ՀՀ անկախությունից կկորցնենք մի 35-40%, Նիկոլի իշխանության մնալը կլինի 90% և ավելի: Ուղղակի ԵՄ մտնելու շանս համարյա չկա, հենց ԵՄ-ն դա երբեք չի անի:

Նիկոլը այս ամենը լավ տեսնում է ու իշխանությունը պահելու համար գնալու է 1-ին տարբերակին, քանի որ 3-րդը, իրենից անկախ, անհնար է, իսկ 2-րդի դեպքում կկորցնի իշխանությունը:

Ու կա նաև տեսականորեն ամենալավ տարբերակը` Հայաստան- Վրաստան կոնֆեդերացիան: Ուղղակի աշխարհը ոնց-որ թե դա չի թողնում: Ամեն անգամ մենք ու վրացիները մի տեսակ արհեստականորեն հայտնվում ենք տարբեր բևեռներում: Ոնց-որ մի թաքուն ուժ դրան հետևի ու չթողնի:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2776

Մեկնաբանություններ