«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Երբ սեփական «գազերդ» մտցնում ես ուրիշի «գազատարը»

Երբ սեփական «գազերդ» մտցնում ես ուրիշի «գազատարը»
19.04.2025 | 14:31

ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գաղափարը ծնվել է Ադրբեջանում և Թուրքիայում, իսկ Հայաստանում դրա մասին խոսում, դա քարոզում է բացառապես Նիկոլ Փաշինյանը: Սկզբում ինչ-ինչ արբանյակների միջոցով էր դա անում, հետո սկսեց իր դեմքով խոսել և հասավ մի հանգրվանի, երբ առանց կեղծավորության հայտարարում է, թե նոր Սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Ազգային ժողովում նա նորից կրկնեց իր հակապետական ու հակահայկական թեզը, բայց մեկ «վերապահումով». որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են:

Այս «տրյուկը» հասկանալու համար պետք է հիշել, թե ե՞րբ Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին խոսել ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Այո, այն ժամանակ, երբ Հայաստանը պարտվեց նույն Նիկոլ Փաշինյանի ձեռքով հրահրված պատերազմում, երբ նրա բանավոր պայմանավորվածությամբ ադրբեջանական բանակը «ջիպիեսով» կտրեց Սյունիքի ճանապարհները, երբ թշնամին արդեն ներխուժել էր ՀՀ սուվերեն տարածք, երբ հայաթափվել ու օկուպացվել էր հայկական Արցախը, երբ Հայաստանի ողջ արևելյան սահմանին ադրբեջանցիները գրավել էին կարևորագույն ռազմավարական դիրքեր ու բարձունքներ, իսկ Փաշինյանի իշխանությունը ինչ-որ «խաղաղության համաձայնագիր» էր քննարկում ու համաձայնեցնում Ալիևի հետ: Այսինքն, Փաշինյանը, 2020 թվականի պատերազմից հետո, ամեն ինչ արեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստանան նպաստավոր բանակցային և ռազմավարական դիրքեր, մեկուսացնեն Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդական բոլոր ջանքերը և սկսեն վերջնագրեր ներկայացնել Հայաստանին ու հայ ժողովրդին:

Իրականում Փաշինյանն էլ է վերջնագիր ներկայացնում մեզ՝ ասելով, թե «որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է»: Նա հերթական անգամ իր գործած հանցանքի հետևանքների մեղքը բարդում է քաղաքացու և քաղաքական ուժերի վրա, հստակ իմանալով, որ ադրբեջանական զորքի նշանառության տակ գտնվող ՀՀ քաղաքացիները երրորդ տարբերակ չունեն. կա՛մ համաձայնում են Ալիև-Փաշինյան վերջնագրին, կա՛մ ստիպված են լինելու դիմակայել ադրբեջանաթուրքական հերթական ագրեսիային, նոր ցեղասպանությանն ու հայրենազրկությանը:

Չմոռանանք՝ նույնը արեց Կիրանցում, երբ հայտարարեց, որ եթե չհամաձայնեն՝ շաբաթվա վերջ պատերազմ կլինի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4842

Մեկնաբանություններ