ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Շատ վտանգավոր է լինել ԱՄՆ-ի թշնամի, բայց մահացու վտանգավոր է լինել Ամերիկայի բարեկամ

Շատ վտանգավոր է լինել ԱՄՆ-ի թշնամի, բայց մահացու վտանգավոր է լինել Ամերիկայի բարեկամ
27.04.2025 | 11:35

Էսօր ՌԴ զինուժը վերջնականապես մաքրեց բանդերականներից Կուրսկի մարզը, Թրամփը պատրաստ է ճանաչել Ղրիմը ՌԴ կազմում, Անգլիան ու Ֆրանսիան կապիկություն են անում, իսկ բանդերականների մահը մոտենում է ժամ առ ժամ:

Ինչևէ, ՈՒկրաինան դադարեցնում է իր անիմաստ և վտանգավոր գոյությունը, իսկ թե ինչպես կվարվեն արևմտյան, զուտ բանդերական մարզերի հետ Թրամփն ու արևելյան եվրոպական դաշնակիցները, արդեն Վլադիմիր Պուտինին չի հետաքրքրում:

Արդարությունը հաղթեց, թեպետ ուժի շնորհիվ, բայց հաղթեց: Հայերի կողմն էլ էր արդարությունը, ավելին, հայերն ուժ էլ ունեին, սակայն ժողվարչապետ փաշինյանը որոշեց հետևել թուրք-բրիտանական հրահանգին և հանձնել Արցախը:

Հետո լկտիաբար ստեց գազան ժողվարչապետը, թե բա՝ Արցախն աշխարհը երբեք չէր ճանաչի հայկական, ես այլ բան չէի կարող անել և այլն:

Տո անբարոյական թշնամի ու ստախոս ժողվարչապետ, բա քեզնից առաջ 20 տարի մարդիկ պահեցին Արցախը, չէ՞, ո՞վ կարող էր հայկական կողմին բան ասել, ինչ-որ հակահայկական լուծում պարտադրել:

Ո՞նց հասկանանք սույն դեգեներատի միտքը՝ պատերազմում պարտվեցինք, зато ինքնիշխանություն ձեռք բերեցինք, Արցախը չհանձնեինք՝ կմնայինք գուբեռնիա:

Որտե՞ղ է գրած, որ Հայաստանը գուբեռնիա էր, կամ ո՞վ ասաց, որ գուբեռնիան վատ բան է, կամ ո՞վ ասաց, որ Հայաստանն հիմա ինքնիշխան է, այդ ո՞ր ինքնիշխան երկրին են սահմանադրություն պարտադրել կամ ռազմական համագործակցություն արգելել այլ պետությունների հետ:

Եվ այս գրանտակերը մեզ ուզում է համոզել, որ ինքն է ինքնիշխանություն տվել Հայաստանին, գինն էլ Արցախն է, իսկ ինքնիշխանությունն ավելի կարևոր բան է, քան Արցախը:

Եվ առ այսօր ապրում և աշխատում է ժողվարչապետ փաշինյանն էսքան բանից հետո:

Զարմանալի չէ՞…

Դժբախտ է հայ ժողովուրդը, անգամ Շեքսպիրի ֆանտազիայում նման ողբերգություն ի հայտ չէր գա: Որքան դժբախտ, ողորմելի պիտի լինի ժողովուրդը, որ իր ապագան նախագծեն աբաջյան գոհարի մարդը, սիմոնյան ալենը, քոչարյան (г)անդոնը, մելքոնյան գագոն, փետրվարի 31-ի արշակյան հակոբիկը, բեյրութցի տնփեսա ռուբինյան կարոյի լամուկը:

100 տարվա ողբերգությունը հայկական էլիտաներին խրատ չեղավ, չուզեցան հասկանալ մի պարզ աշխարհաքաղաքական ճշմարտություն, այն է՝ շատ վտանգավոր է լինել ԱՄՆ թշնամի, բայց մահացու վտանգավոր է լինել Ամերիկայի բարեկամ:

Այդ բարեկամության արդյունքում վերացավ ՈՒկրաինան, տարածքներ կորցրին Վրաստանը, Մոլդովան, կործանվեց Հայաստանը: Հուսանք, հերթը կհասնի Ղազախստանին և Ադրբեջանին: Բայց ինչ էլ լինի, չեմ կարծում, որ Արցախը կվերադարձվի, քանզի դրա համար արդեն կռվել է պետք՝ մի բան, որ հայերը երբեք ինքնուրույն չեն արել, թյուրիմացաբար 90-ականների հաղթանակը վերագրել են իրենց, այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյան Լևոնն էր ասում, որ առանց ռուսական զենքի երեք օր չեք կրակի, առանց ռուսական հացի երեք օրից գոլոդոմորի կհասնեք:

Ապերախտ դուրս եկան հայերը, արևմտական հակառուսական իշխանություն նրանց սիրտն ուզեց, Աստծուց կրակ ուզեցին, արդյունքում՝ պատժվեցին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ