Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեր խորքային ու վաղեմի թշնամին հարձակվել է եղբայրական Իրանի վրա, Հայաստանն առնվազն երեք առումով վտանգի տակ է (տեսանյութեր)

Մեր խորքային ու վաղեմի թշնամին հարձակվել է եղբայրական Իրանի վրա, Հայաստանն առնվազն երեք առումով վտանգի տակ է (տեսանյութեր)
18.06.2025 | 11:24

Սկիզբը՝ այստեղ

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքվ Հայաստանին ու հայերիս սպառնացող վտանգներից մեկը, ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի նախորդած մասում, Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածներն են: Նշված հարվածները կարող են հանգեցնել քամու, օդային հոսքերի միջոցով ռադիոակտիվ փոշու, մասնիկների հնարավոր տեղափոխմանը Հայաստանի տարածք, ռադիոակտիվ իզոտոպներով Արարատյան դաշտի և նույնիսկ երևանի հնարավոր վարակմանը:

Դեռ հունիսի 13- ին Իսրայելի «պաշտպանության» (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) մամուլի ծառայությունը հայտնել է Իրանի Սպահան քաղաքի շրջանում գտնվող միջուկային օբյեկտին հասցված ավիահարվածի մասին: Խոսքն Իրանի նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի անվան ուրանի վերամշակման կենտրոնի մասին է:

«Որոշ ժամանակ առաջ իսրայելական ՌՕՈւ կործանիչները հարված են հասցրել Սպահանի շրջանում գտնվող միջուկային օբյեկտին՝ առաջնորդվելով ճշգրիտ հետախուզական տվյալներով»,- նշված է բանակի տելեգրամ- ալիքում տարածված հաղորդագրության մեջ:

ՑԱՀԱԼ- ում հայտարարել են, որ տվյալ օբյեկտում տեղի է ունենում հարստացված ուրանի «վերափոխման» գործընթաց, որն անհրաժեշտ է միջուկային զենքի արտադրության գործընթացում: Նշենք, որ Սպահանի շրջանում զինական ուրանի ստացմանը միտված աշխատանքների վերաբերյալ ՑԱՀԱԼ- ի հայտարարությունը կարող է համապատասխանել իրականությանը, կարող է և չհամապատասխանել…

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (МАГАТЭ) նույն օրը հայտարարել է, որ Սպահանի միջուկային օբյեկտում հունիսի 13- ին տեղի ունեցած հարձակման հետևանքով վնասվել են 4 ծայրահեղ կարևոր շենքեր:

«МАГАТЭ- ին հասանելի տեղեկատվության համաձայն՝ Սպահանի միջուկային օբյեկտում գտնվող կարևորագույն նշանակության չորս շենքեր վնասվել են երեկվա հարձակման ժամանակ»,- նշված է Х սոցցանցում հրապարակված МАГАТЭ- ի հաղորդագրության մեջ:- Վնասված կառույցների թվում են ուրանի փոխակերպման կայանքը և վառելիքային թիթեղների պատրաստման գործարանը»:

Իրանական Նաթանզում միջուկային օբյեկտի ներսում, որին հասցվել են Իսրայելի հարվածները, ռադիոլոգիական ու քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել. այս մասին հայտնել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (МАГАТЭ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Իրադարձությունների այս ամբողջ զարգացումը խորը մտահոգություն է առաջացնում,- «Коммерсантъ»– ի փոխանցմամբ, հայտարարել է նա (մեջբերում ՏԱՍՍ-ի)։- Ես բազմիցս հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտներին հարվածներ երբեք չպետք է հասցվեն՝ անկախ համատեքստից կամ հանգամանքներից, քանի որ դա կարող է վնաս հասցնել և՛ մարդկանց, և՛ շրջակա միջավայրին»:

Նաթանզում ուրանը հարստացնող իրանական գործարանի մի մասը ոչնչացվել է Իսրայելի հարվածներից: Գործարանն Իսրայելի հարվածի տակ է հայտնվել հունիսի 13- ին զանգվածային հրթիռային հարձակումների ժամանակ։

«Նաթանզում փորձարարական գործարանի վերգետնյա մասը, որտեղ Իրանը մինչև 60 տոկոս հարստացված ուրան էր արտադրում, ոչնչացվել է,- հունիսի 13- ին հայտնել է Գրոսին ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի նիստում, որի հեռարձակումն իրականացվել է կազմակերպության պաշտոնական կայքում:- Օբյեկտի էլեկտրական ենթակառուցվածքը՝ բաշխիչ ենթակայանը, հիմնական էլեկտրամատակարարման շենքը, վթարային սնուցման համակարգը և պահեստային գեներատորները, նույնպես ոչնչացվել են»:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ- ները հաղորդել էին Նաթանզի ուրանի հարստացման գործարանում բռնկված հրդեհի, ինչպես նաև երկրի տարբեր շրջաններում Իրանի միջուկային օբյեկտների վրա լայնածավալ հարձակման մասին:

Վերոնշյալ գործարանը գտնվում է Իրանի կենտրոնական մասում, Սպահան մարզի Նաթանզ քաղաքի մոտ: Այն համարվում է Իրանի միջուկային ենթակառուցվածքի առանցքային կենտրոններից մեկը:

Նաթանզի միջուկային կայանը կամ Շահիդ Ահմադի Ռոշանի միջուկային կայանը, ըստ ՎԻՔԻՊԵԴԻԱազատհանրագիտարանի , Իրանի միջուկային կայաններից մեկն, որը կառուցվել է Նաթանզի մոտակայքում՝ ուրանի հարստացման համար։ Կայանն Իրանի միջուկային ծրագրի մի մասն է կազմում։ Այս կենտրոնի՝ ուրանի ստորգետնյա հարստացման կայանը պաշտպանված է մոտավորապես 7,6 մետր հաստությամբ բետոնե վահանով։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ վերոնշյալ կենտրոնում գտնվող ուրանի հարստացման ցենտրիֆուգային սարքերը կառուցվել են գետնի տակ 40- 50 մետր խորության վրա։ Այս շինարարական նախագիծն ընտրվել է «մարդկանց անվտանգության», ինչպես նաև «հնարավոր օդային հարձակումից» պաշտպանված լինելու համար։ Այս միջուկային կենտրոնի գոյությունն առաջին անգամ բացահայտվել է 2002 թվականին Իրանի ժողովրդական մոջահեդների կազմակերպության կողմից։

Իսրայելի ՊՆ-ն հրապարակել է 3D իլյուստրացիոն տեսանյութ Իրանի Նաթանզ քաղաքի մոտ ուրանի հարստացման գործարանից՝ ցուցադրելով, թե որքան մանրամասն է տիրապետում տեղում օպերատիվ իրավիճակին։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ժողովրդին հղած ուղերձում հայտնել էր, որ իրանական բանակը ողջ ուժը կկիրառի իսրայելական հարձակումներին պատասխանելու համար: Նա նաև նշել է, որ Իսրայելին չի հաջողվի խուսափել իր գործողությունների համար պատասխանատվությունից:

ՌԴ ԱԳՆ- ն դատապարտել է Իսրայելի հարձակումը և նշել, որ պետությունը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի մտահոգության և Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրման դատապարտման մասին:

Լուսանկարում՝ սիոնիստական Իսրայելի արյունարբու վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ