Աշխարհաքաղաքական ներկա վիճակի անալիզին նվիրված արևմտյան ու ոչ արևմտյան հոդվածների բովանդակությունն աստիճանաբար շեղվում է Ռուսաստանին հաղթելու անհրաժեշտությունից դեպի նրա հետ կոմպրոմիսի գալու անհրաժեշտությունը:
Իրադարձությունների նման ընթացքը բազմաթիվ պատճառներ ունի, որոնք հակամարտ կողմերի ինֆորմացիոն միջոցներով լուսաբանվում են ամեն օր:
Բայց այս պրոցեսն ունի շատ հետաքրքիր ու հատկանշական մի այլ կողմ ևս՝ հոգեբանականը, և այս առումով վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի դինամիկան՝ սկզբում որպես արհամարհելի ու թույլ աշխարհաքաղաքական ուժից սկսած մինչև այսօրվա վիճակը, երբ այդ նախնական վերաբերմունքի հետքն անգամ չի մնացել:
Այս ամենի պատճառը հակամարտ կողմերի մենթալիտետային իներցիան էր և ոչ իրատեսորեն պատմությունը մոռանալը:
Այսինքն, ինչպես Արևմուտքը ոչ ճիշտ պատկերացումներ ուներ Ռուսաստանի ուժի, նրա պոտենցիալի և, հատկապես, նրա ժողովրդի հոգեբանական պոտենցիալի մասին, այնպես էլ Ռուսաստանն ուներ ոչ ռեալիստական պատկերացում հակառակորդի դիմադրողականության ու նրան թիկունք դարձած կոալիցիայի ուժի ու պոտենցիալի մասին:
Այս պրոբլեմի լուսաբանման համար շատ կարևոր նաև մի այլ զուգահեռ, որը կարելի տանել ԽՍՀՄ-ի նկատմամբ արտաքին աշխարհի վերաբերմունքի փոփոխության՝ 1941-ից մինչև 1945-ը և ներկա Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության միջև՝ 2014-ից մինչև 2025:
Երկու դեպքում էլ թույլի ու երկրորդականի համարում ունեցող ԽՍՀՄ-ը և ներկայի Ռուսաստանը հակամարտությունից դուրս եկան գերտերության կարգավիճակով:
Աշխարհը պետք է լրջորեն հաշվի նստի նաև այն ակնհայտ հանգամանքի հետ, որ վերջին 100+ տարիների ընթացքում առնվազն չորս անգամ Ռուսաստանում ու նրա հետ տեղի ունեցածը էապես ազդել են մարդկային հասարակության պատմության վրա՝ 1. Բոլշևիկյան հեղափոխությունը, 2. Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակը անչափելի մեծ կորուստների գնով, 3. ԽՍՀՄ-ի փլուզումը՝ որպես հետևանք ունենալով միաբևեռ աշխարհը, 4. Պուտինի օրոք Ռուսաստանի վերածնունդը և Ուկրաինական պատերազմը:
Դժվար չէ նկատել, որ վերը բերված ցուցակից դուրս են մնացել այնպիսի կարևորագույն երևույթներ, ինչպիսիք են կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում, տիեզերքի գրավումը, սառը պատերազմը, Չինաստանի հետ մերձեցումը և այլն:
Հանգամանքներ, որոնք առանց հասկանալու, դժվար է հասկանալ աշխարհի պատմությունը և այսօրվա վիճակը:
Մի բան, որն արդեն սկսել են հասկանալ ամենաուժեղները, բայց որը շատ կիսահզորներ ու թույլեր, այդ թվում նաև մենք, դեռ շատ հեռու ենք հասկանալուց:
Պավել Բարսեղյան