ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Իրական ազդեցիկությունն ու դրա իմիտացիան շատ կարևոր են մրցակցային պայքարում

Իրական ազդեցիկությունն ու դրա իմիտացիան շատ կարևոր են մրցակցային պայքարում
13.04.2025 | 10:26

Աշխարհի գործերում առավելագույն հաջողության հասնելու պայմանը նշանակալից, ազդեցիկ ու կարևոր լինելն է, որին, իրենց հնարավորությունների սահմաններում, ձգտում են բոլորը՝ մարդկանցից սկսած մինչև պետություններն ու դրանց տարբեր ձևերի միությունները։

Ուժեղ և ազդեցիկ լինելն էլ հակառակորդների ու մյուս բոլորի մոտ առաջացնում է զգուշություն, հարգանք, վախ և այլն, որոնք գոյության պայքարի անհրաժեշտ բաղադրիչ մասն են։

Ազդեցիկությունը, որպես հզորության ունիվերսալ չափանիշ, իր ազդեցության զոնայի հետ միասին, հիմնական զենքն է նաև գերտերությունների միջև մրցակցային պայքարում։

Իր հերթին, ազդեցիկությունն ինքը բնութագրվում է քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական և մրցակիցների կյանքին անմիջական սպառնալիքի հնարավորություններով։

Ըստ որում, և՛ կենդանիների կյանքում, և՛ մարդկային հասարակության մեջ նշված հնարավորություններից իր կարևորությամբ առաջին տեղում մրցակցի կյանքին անմիջական սպառնալիքն է, որով էլ բացատրվում է շատերի ձգտումը դեպի ատոմային զենք ունենալը։

Դրա պատճառն այն է, որ ով ունի ատոմային զենք, անմիջապես ձեռք է բերում իր տնտեսական ու քաղաքակրթական հզորությանը ոչ համամետական ազդեցիկություն՝ Հյուսիսային Կորեան մեզ օրինակ։

Գոյապայքարում ազդեցիկության չափանիշի արտակարգ կարևորությունը բերում է նաև նրան, որ մարդիկ ու մարդկային բոլոր համակարգերը, թույլ, թե ուժեղ, աշխատում են ավելի ազդեցիկ երևալ, քան իրականում կան։

Մի խոսքով, նրանք բոլորը մեծ կարևորություն են տալիս աղդեցիկության իմիտացիային, որն էլ, իսկապես, գոյապայքարի կարևոր բաղադրիչներից մեկն է, քանի որ շատ դժվար է որոշել՝ այդ անողը կեղծու՞մ է, թե՞ իսկապես հզոր ու ազդեցիկ է։

Եթե կա որոշակի հավանականություն, որ նա իսկապես հզոր ու ազդեցիկ է, և դու դա սխալմամբ հաշվի չես առնում, ապա դրանով քեզ համար լրսցուցիչ ռիսկեր ես ստեղծում։

Այս իմաստով, իրական ազդեցիկությունն ու դրա իմիտացիան կարող են նույն հետևանքներն ունենալ և հենց դրա համար էլ շատ կարևոր են մրցակցային պայքարում։

Այս հանգամանքի հիմնարար բնույթ ունենալը երևում է նաև նրանից, որ այն լայն տարածում ունի նաև կենդանական աշխարհում։

Իսկ գերհզորների գոյապայքարում առավելագույն ազդեցիկաւթյան տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի էկոնոմիկայի իրական սեկտորը և նրա ռազմաարդյունաբերական մասը. հենց դրանով է պայմանավորված Պուտինի Ռուսաստանի առաջ մղվելը որպես գերտերություն, անկախ նրանից, որ նա իր էկոնոմիկայի ծավալով և բնակչության թվով զիջում է իր մրցակիցներին։

Եվ հենց նույն իմաստն ունի Թրամփի ռադիկալ բնույթի քաղաքականությունը, որը նպատակ ունի էկոնոմիկայի իրական սեկտորին նոր կյանք տալ ԱՄՆ-ում, քանի որ կրիտիկական վիճակներում բանկային ու ֆինանսական բնույթի էկոնոմիկան, իր ոչ նյութական և զրոների թվով որոշվող հզորությամբ, չի կարող փոխարինել նյութական արտադրությանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ