ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ցոփ ու շվայտ կյանքը կուրացրել է շատերին

Ցոփ ու շվայտ կյանքը կուրացրել է շատերին
06.01.2025 | 10:41

Հավատարիմ մարդկանց գնահատում են հավատարիմները, իսկ նրանք, ում համար հավատարմությունը խորթ երևույթ է, իրենց հանդեպ հավատարմություն դրսևորող մարդկանց հարիֆ են համարում, օգտագործում են, հարկ եղած դեպքում էլ դեն են շպրտում: Նիկոլին հավատարիմ լինելը սեփական դատավճիռը կնքել է նշանակում: Թերևս, վերջին ամենացայտուն օրինակը Աղազարյան Հովիկն էր, ով, եթե կհիշեք, պատրաստ էր ինքնահրկիզվել՝ հանուն Նիկոլի «բարի համբավի»: Ցոփ ու շվայտ կյանքը կուրացրել է շատերին, որոնք նույնիսկ իրենց վաղվա օրվա համար երաշխիք չունեն: Հիմա առատորեն պարգևատրվում և առոք-փառոք ապրում են, հարսանիքների քավորներ են դառնում, թրերի վրա մեծ թղթադրամներ են առատորեն կախում: Սակայն այն թուրը, որը վաղը փակելու է իրենց ճանապարհը, գուցե նաև դրվելու է իրենց ծոծրակին, հնարավոր չի լինելու փողով չեզոքացնել: Նիկոլին 30 արծաթով հավատարմություն հայտնած մարդիկ հավատարմություն են հայտնել մեր երկրի կործանմանը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ