Մարդկանց մի ստվար մասը հակված է գերագնահատել իր տեղն ու նշանակությունը կյանքում:
Թվում է, թե դա նորմալ է և, նույնիսկ, հնարավոր է, որ դա գոյության պայքարում կարևոր նշանակություն ունեցող ու, ինչ որ տեղ, մարդկանց ունակությունները բազմապատկող հանգամանք է:
Բայց ինչքան էլ այս երևույթն ինքը նորմալ համարվի, դրա ծայրահեղ դրսևորումները նորմալ համարվել չեն կարող:
Նման ծայրահեղ դրսևորումներն էլ հաճախ լինում են բացահայտ թյուրիմացությունների արդյունք:
Նման խորին թյուրիմացության մեջ է Զելենսկին, որը հայտարարել տառացիորեն հետևյալը. ՛՛ Если вам очень нужно, чтобы я покинул свой пост, я готов. Могу также обменять на НАТО, если есть такие условия. ՛՛
Այսինքն, մարդը համարում է, որ իր կողմից պոստը թողնելը այնքան կարևոր է, որ համարժեք է երկրի ՆԱՏՕ ընդունվելուն:
Սեփական քաշի մասին թյուրիմացության մեջ գտնվելու գործում նա միայնակ չէ:
Վկան՝ ամենուր պետական բարձր պաշտոններ զբաղեցնող չնչինների ոհմակները:
Պավել Բարսեղյան