Վրաստանի հավաքականի դեմ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ», որի հուզական ալիքները ծածկեցին սոցիալական բոլոր հարթակները։
Կիրակի օրը սպասվող Գյումրու ՏԻՄ ընտրությունները ներքաղաքական օրակարգի առանցքային իրադարձություններից են, և այս հարցում երկրորդ կարծիք դժվար թե լինի։ Հենց այդ պատճառով Նիկոլն ու իր վարչախումբը ջանք չեն խնայում ոչ միայն թեման իրենց ուշադրության կենտրոնում պահելու, այլև ամբողջովին վերահսկելու համար...
Արևմտյան աշխարհի վարքի տարօրինակությունները բացատրվում են նրանով, որ վերջին 400 տարվա ընթացքում նրանք իրական մրցակից չեն ունեցել և թալանելով աշխարհը, բավարարվել են միմյանց գզգզելով։
Ֆուտբոլն աշխարհում ամենաքաղաքականացված սպորտն է. այն կարող է ոգևորել ու համախմբել ցանկացած ժողովրդի, ներշնչել ինքնավստահություն և դառնալ ազգային վերելքի ու միասնության խորհրդանիշ։ Սակայն, քանի դեռ Հայաստանը բռնազավթված է բացահայտ թշնամական ուժերի կողմից, հայկական ֆուտբոլի հավաքականից հաջողություններ ակնկալելը միամտություն կլինի. մեզ պարզապես չեն թույլատրի ստեղծել ու զարգացնել կենսունակ հայկական ֆուտբոլ։
ԿՈԲԱԽԻՁԵ - Ասեմ՝ իմանաս, սրանք պատմական գոլեր են, պատմության մեջ մնացող գոլեր։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Պատմական գոլերը ինձ չեն հետաքրքրում, ես իրական Հայաստանի գերագույնն եմ։
Թուրքիայի խոշոր քաղաքներում ցույցեր են ընթանում: Ասում են` Ստամբուլը գրեթե «պարալիզացված է»: Պատճառը` Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումն է: Վերջինս Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի` «Ժողովրդահանրապետական»կուսակցության ղեկավարն է:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...