Ձմեռը չորս օր շուտ եկավ, աշնան պոչը տրորեց ու ներս մտավ։ Երևի QR կոդն անցյալ տարվանից գրպանում էր պահում, թե չէ նրան ո՜վ էր՝ դեռ նոյեմբերը չվերջացած, 100 դրամ տվողը։ Մենք ենք հազիվ ճարում։ Ի՜նչ արած՝ սապոգները հագնելու ժամանակն ա։
Նիկոլի պատմաաշխարհագրական վերջին գոհարի մասին քննադատական շատ փաստարկներ հնչեցին: Իմ տպավորությամբ, սակայն, շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը:
Իմ դպրոցական տարիներին Չարենցը էլ ժողովրդի թշնամի չէր, այլ մեծ պոետ էր, հանճար, հայ գրականության երախտավոր: Նրան փողոց էին նվիրել, դպրոց, կիսանդրի, տուն-թանգարան, անգամ մի ամբողջ քաղաք՝ Սևանի ճանապարհին...
Վերջին շաբաթների ընթացքում շատ ենք լսում դանակահարությունների կամ գնդակահարությունների մասին։
Հայաստանում փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ աճում է թե՛ ոստիկանների, թե՛ հանցագործությունների թիվը։ Սա լավագույնս ապացուցում է, որ Հայաստանի իրավապահները կարգ ու կանոնը պահելու համար չեն, այլ լոկ նիկոլի և նրա խմբակի անվտանգությունն են ապահովում ու անհամաչափ ուժ են գործադրում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ։
Չգիտեմ՝ օրենք կա, թե չէ, բայց եթե կա էլ, ուրեմն, ինչպես միշտ, թղթի վրա է:
Կոնկրետ ժամանակահատված պետք է սահմանվի, որ վարորդներն իրենց ավտոմեքենաների ամառային անվադողերը փոխարինեն ձմեռայինով...
Հանրապետության տարածքում տիրող ճանապարհային վակխանալիան ցույց է տալիս օրվա իշխանության ողջ մերկությունն ու հմայքը: Նման անտերխանա բարդակին ոչ մի արդարացում ու պարզաբանում չի կարող լինել, քանի որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհային քաոս է, ու դրա պատասխանատուներին բոլորդ գիտեք...
Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու, դրա համար փսևդոընտրություններ է կազմակերպում՝ «փրայմերիզի» տեսքով, ստեղծված իրավիճակում լուծում գտնելու համար։
Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ ընտրություններ։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...