ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Սա ընտրախախտումների ժուռնալն էր, կինոն 2026-ին է լինելու

Սա ընտրախախտումների ժուռնալն էր, կինոն 2026-ին է լինելու
31.03.2025 | 10:28

Գյումրիում կայացած ընտրությունները լակմուսի թղթի նման բացահայտեցին ՔՊ-ական իշխանության ընտրական անմաքուր տեխնոլոգիաները։ Խորհրդային ժամանակ կինոթատրոններում կարճ կինոժուռնալ էին ցուցադրում, որին հաջորդում էր ֆիլմը։ Մարտի 30-ին Գյումրիում իշխանության կողմից բազմաթիվ ու բազմապիսի ընտրախախտումները, վարչական ռեսուրսների չարաշահումները ժուռնալն էր, հիմնական կինոն 2026-ին կայանալիք ԱԺ հերթական կամ մինչ այդ արտահերթ ընտրություններն են լինելու։ ԱԺ ընտրություններով իշխանափոխության մասին հայտարարողները պետք է հանրությանը պարզաբանեն, թե իրենք ինչպե՞ս են դիմակայելու, կանխելու իշխանության կողմից ընտրախախտումները, վարչական ռեսուրսների անխնա օգտագործումը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2579

Մեկնաբանություններ