-
25.06.2015|
12:04
Ուզում եմ մեր նիստն սկսել էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ և դրանից ելնելով, լրացուցիչ հարց մտցնել օրակարգ:
-
25.06.2015|
01:32
Երևանում ցուցարարներին չի կանգնեցնում անգամ խեղդող շոգը՝ գրում է ֆրանսիական Figaro-ն: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան թերթը կոչել է Հայաստանում վերջին տարիների ամենախոշոր հակակառավարական ցույցը:
-
25.06.2015|
01:30
«Այստեղ հավաքվածները չեն պահանջում իշխանափոխություն, նրանք բավարարված կլինեն, եթե հոսանքի սակագինը չբարձրանա 7 դրամով, իրենք կհամարեն հաղթանակ և հակված չեն, որ քաղաքական կուսակցությունները և քաղաքական անհատները մասնակցեն այս գործընթացին»:
-
25.06.2015|
01:26
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ երեկ հորդառատ անձրևի տակ Գյումրիում ակտիվիստներն անցկացրին նախապես ծրագրված երթը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Թատերական հրապարակում կային նաև մեծ թվով ոստիկաններ։
-
24.06.2015|
23:04
Երեկ Երևանում վերսկսվել են «Ո՜չ թալանին» քաղաքացիական շարժման կազմակերպած բողոքի ակցիաները, գրում է Независимая газета-ն «Սառը ինտեգրացիոն ցնցուղ Հայաստանի համար» վերնագրված հոդվածում:
-
24.06.2015|
18:14
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տալիս Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների երթը՝ նրանց կոչ անելով զերծ մնալ անօրինական գործողություններից և զգուշացնելով, որ հակառակ դեպքում երթը կկասեցվի օրենքի շրջանակներում:
-
24.06.2015|
11:54
ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երևանյան իրադարձություններին։
-
24.06.2015|
11:50
Երևանում երեկ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների և որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքները Հայաստանի արտգործնախարարությունը դիտարկում է որպես երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ գործընկերների շահագրգռվածության վկայություն՝ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
24.06.2015|
01:41
Ժամը մեկից հետո Աժ պատգամավորները միացան Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին՝ կենդանի պատ կազմելով ոստիկանների և ցուցարարների միջև: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամբողջ գիշեր մնալու են՝ բացառելու համար հնարավոր բռնությունը:
-
23.06.2015|
21:43
ԵՄ-ն հետևել է Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին և կոչ է անում ազատ արձակել ցուցարարներին: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների առնչությամբ։