24.12.2014|
14:30
Ասենք, Սարգսյանն ու Քոչարյանն իսկապես կարող են հանդիպած լինել ու, կարծես, նման հանդիպումների մասին պարբերաբար ԶԼՄ-ներում հայտվում է տեղեկատվություն, ինչը չի հերքվում: Հայաստանի նման երկրներում համակարգերի կայունությունը պահպանվում է ոչ թե Սահմանդրության կամ քաղաքական տրամաբանության թելադրանքով, այլ հենց անձնական պայմանավորվածություններով, որոնք հետո վարքագիծ են դառնում այս կամ այն սուբյեկտի համար: