Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպմանը քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ վերջին մի քանի տեխնիկական հարցերի քննարկումից հետո Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։
Որևէ մեկը չի կարող քաղաքացիական հասարակության դեմն առնել: Դրա մասին են վկայում «վարդերի» հեղափոխությունը, «նարնջագույն» հեղափոխությունը, «արաբական գարունը», Մայդանը:
Ամփոփվել են ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատման 2013 թվականի անկախ հաշվետվության վերջնական արդյունքները: Գնահատման աշխատանքներն իրականացվել են համաշխարհային ճանաչում ունեցող PEFA մեթոդաբանությամբ և կարգով, PEFA քարտուղարության անմիջական մասնակցությամբ, ԵՄ-ի, Գերմանական միջազգային համագործակցության (GIZ), Համաշխարհային բանկի աջակցությամբ:
Այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին, նշեց, որ Հայաստանը վերածվել է օբյեկտի, և մենք ունենք սուբյեկտ դառնալու խնդիր:
Հայաստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը նույնիսկ մինչև հունվար: Այս մասին այսօր հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի աթոռը դեռևս թափուր է։ Ըստ Սահմանադրության, պարզվում է ,ամենևին էլ անհրաժեշտ չէ, որ այդ խորհրդակցական մարմինը ղեկավար ունենա։
Ոչիշխանականների քառյակի չորս ուժերի ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսում խոսել են էլեկտրաէներգիայի թանկացումից, քննադատել են իշխանություններին, սակայն ոչ մեկը չի ասել, թե ինչ է արել քառյակը խանգարելու համար իշխանություններին հասարակության շուրջը սեղմվող սոցիալական օղակը կրկին չձգելու գործում:
Այսօրվա մամուլի ասուլիսում, անդրադառնալով նորանշանակ դեսպաններին, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Վրաստանը ՀՀ-ի համար շատ կարևոր գործընկեր երկիր է, կարևոր են նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:
Այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մամուլի ասուլիսում, պատասխանելով Բաքվում ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի հնչեցրած հայտարարությունների մասին հարցին, նշեց, որ ինքն ուշի ուշով չի հետևում և տեղյակ չէ, թե ինչ է նա ասել:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...