13.02.2014|
11:47
Պետական առողջապահական գործակալության համար 2013-ը հագեցած ու արդյունավետ էր։ Կարևոր է, որ տարիներով կուտակված ռազմավարական շատ հարցեր լուծումներ ստացան, ֆինանսավորման և բժշկական ծառայությունների որակի գնահատման նոր, ավելի արդար ու հավասարակշռված մեխանիզմներ սահմանվեցին։ Համակարգային այդ բարեփոխումների արդյունքներն ավելի ուշ տեսանելի կլինեն, և մեր բնակչությունը որակական նկատելի առաջընթաց կարձանագրի պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, բուժման արդյունավետության բարձրացման գործում։