ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Անվճար բժշկական հետազոտություն են անցնում անօթևանները

    Անվճար բժշկական հետազոտություն են անցնում անօթևանները

    03.07.2013| 21:35
    Քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների կողմից մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագրի շրջանակում կազմակերպվել և անցկացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Առողջական որոշակի խնդիրներ ունեցող անօթևաններին, ըստ անհրաժեշտության, տրամադրվելու է դեղորայք, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձինք կտեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն` հետագա բուժումը շարունակելու: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
  • Սպառողն ինքն էլ չգիտի ինչ պաղպաղակ է ուտում

    Սպառողն ինքն էլ չգիտի ինչ պաղպաղակ է ուտում

    03.07.2013| 17:19
    «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայրենական արտադրանքից մի քանի անգամ ավելի թանկ արժեք ունեցող «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման: Ստացվում է, որ սպառողը, մի քանի անգամ ավելի թանկ վճարելով, չունի հնարավորություն իմանալու՝ ինչ է օգտագործում և հույսը պետք է դնի միայն պաղպաղակների հայտնի անվանումների վրա:
  • Կանաչեղենի օգտակար հատկանիշները

    Կանաչեղենի օգտակար հատկանիշները

    03.07.2013| 12:38
    Կանաչ սոխի մեջ շատ բարձր տոկոս է կազմում քլորոֆիլը, որն օգնում է բարձրացնել արյան քանակը, այն հարուստ է B1 եւ B2 վիտամիններով, որոնք կարևոր դեր են կատարում իմունային և նյարդային համակարգերի համար: Օրական 50 գրամ սոխը լիովին բավարար է: Ապացուցված է, որ սոխում եղած նյութերն ու վիտամինները կանգնեցնում են մաշկի ծերացման գործընթացը, հատկապես մարմնի վերարտադրողական համակարգի աշխատանքը: Այնպես որ, եթե ցանկանում եք ավելի երկար մնալ «մաչո», հաճախ կերեք կանաչ սոխ: Այստեղ առաջանում է մի խնդիր`հոտը...Բայց դա կարելի է չեզոքացվել`ծամելով մեկ ճյուղ մաղադանոս:
  • «Քաղաքային շատ ջրավազաններ որպես զուգարան են օգտագործվում. Ինչո՞վ են զբաղված թաղապետերը»

    «Քաղաքային շատ ջրավազաններ որպես զուգարան են օգտագործվում. Ինչո՞վ են զբաղված թաղապետերը»

    02.07.2013| 19:30
    «Լողային բաց ջրավազանները հակահիգիենիկ են ու շատ վտանգավոր: Աղիքային հիվանդությունները սկզիբ են առնում հենց այդ ջրավազաններից»,-այսօր հրավիրված ասուլիսում զգուշացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա ՊԵՏԻԿՅԱՆԸ:
  • «Սերը երկրորդական է, ամենահզորը`սեռական բավարարվածությունն է»

    «Սերը երկրորդական է, ամենահզորը`սեռական բավարարվածությունն է»

    02.07.2013| 00:57
    «ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ինչքան զարգանում են, այնքան ամուսնալուծությունների թիվն ավելանում է : Հայաստանում ևս ամուսնալուծությունների թիվը մեծ է: Կան ամուսնալուծություններ, որոնք լինում են սեքսի մասին կեղծ պատկերացումների պատճառով: Կան նաև մարդիկ, ովքեր սեքսի մասին ընդհանրապես, չունեն գիտելիքներ: Սոցիալ-տնտեսական խնդիրները, ընտանեկան վեճերը հաճախ անդրադառնում են ամուսնական զույգերի սեռական հարաբերությունների վրա: Պետք է ճշտեն սեռական հարաբերությունների թույլատրելի ու ոչ թույլատրելի սահմանը, սեռական վարքն անկողնում: Կարող է ամուսիններից կինն այլ պատկերացումներ ունի սեքսի մասին, տղամարդն` այլ: Այդ օղակից է կախված տղամարդու և կնոջ սեռական ցանկության նվազումն ու ավելացումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրի հետ կապված իր մտահոգությունն հայտնեց սեքսապաթոլոգ, հոգեբան, գիտությունների դոկտոր Մարատ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
  • Կիտրոնի հրաշագործ հատկությունը

    Կիտրոնի հրաշագործ հատկությունը

    30.06.2013| 12:45
    Արևմտյան Օնտարիոյի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ կիտրոնը օգնում է բուժել նյարդերը: Հատկապես, եթե դուք չեք տառապում ստամոքսի ավելորդ թթվայնությամբ և այն հակացուցված չէ ձեր օրգանիզմին, ուրեմն ընդունեք այն: Կիտրոնը օգտակար է հատկապես գերզգայուն կանանց համար: Թույլ սեռի չափազանց զգացմունքային ներկայացուցիչներին գիտնականները խորհուրդ են տալիս տանից դուրս գալիս պայուսակում պարտադիր ունենալ մի շիշ ջուր և կիտրոն:
  • Բժիշկները կանխատեսում են մենինգիտի երկրորդ բռնկում

    Բժիշկները կանխատեսում են մենինգիտի երկրորդ բռնկում

    29.06.2013| 13:29
    «Աշնանը հնարավոր է մենինգիտ վարակի նոր բռնկում Դոնի Ռոստովում»: Այս մասին երեկ, Interfax.ru լրատվական ծառայությանն հայտնել է Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գծով բժիշկ Նատալիա Պշենիչնայան:
  • Խորհուրդներ`վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար

    Խորհուրդներ`վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար

    28.06.2013| 12:58
    Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
  • Հայաստանում հաշվառված է 4332 թմրամոլ

    Հայաստանում հաշվառված է 4332 թմրամոլ

    26.06.2013| 17:40
    ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս ՍԵՄԵՐՋՅԱՆԻ փոխանցմաբ` Հայաստանում հաշվառված է 4332 թմրամոլ (2011թ-ին նրանց թիվը եղել է 3850), որոնցից 55-ը կին է: Հաշվառվածների գերակշիռ մասը 28-ից 49 տարեկան են, որոնք կազմում են թմրամոլների 65 տոկոսը:
  • Հոգեկան հավասարակշռությունը կգա միայն այն ժամանակ, երբ կսովորենք ներել

    Հոգեկան հավասարակշռությունը կգա միայն այն ժամանակ, երբ կսովորենք ներել

    25.06.2013| 12:12
    Նյարդային գրգռված վիճակն ու սթրեսները մարդկանց անբաժան ուղեկիցն են բոլոր ժամանակներում: Հոգեբանների կարծիքով, սթրեսից համեմատաբար շատ են տառապում նրանք, որոնք ձգտում են կատարելության ամեն ինչում, պատրաստ են ցանկացած զոհաբերության` հանուն հաջողության: Նրանք հիվանդագին են տանում նույնիսկ փոքր անհաջողությունը, անգամ եթե գիտակցում են, որ ոչ ոք երաշխավորված չէ անհաջողությունից: