-
15.07.2016|
00:31
Հասցրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո արդարների օթևանը և պարգևի՛ր ինձ սուրբ հայրերի ճգնության բնակավայրը, անտեսի՛ր հանցանքներս և պայծառացրո՛ւ՝ դասելով Քո սրբերի և Քո անվան սիրելիների հետ:
-
12.07.2016|
00:37
Տե՛ր, ե՛կ, փնտրելու
մոլորվածիս, որ
դեգերելով շրջում եմ
Քո պատվիրանների գավթից դուրս:
-
08.07.2016|
00:01
Տե՛ր, տեսությա՛ն եկ, հիվանդացած հոգուս, դի՛ր ձեռքդ ինձ վրա, և բժշկի՛ր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ արդարության տունդ»:
-
01.07.2016|
01:30
Տե՛ր, փնտրի՛ր ինձ, որ Քո եղծյալ ու կորուսյալ պատկերն եմ, և ծածկվել եմ մեղքերի աղբ ու տիղմի տակ. դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով ու դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ես ընկա:
-
28.06.2016|
00:02
Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ
գլորումից, Սուրբ Հոգուդ
թևերով վե՛ր հանիր բազում
մեղքերիս խոր անդունդից և
բարձրացրո՛ւ վայելուչ
աղոթքների:
-
24.06.2016|
00:01
ՈՒսուցանի՛ր ինձ,
Տե՛ր, արդարություն
գործել, ճշմարտություն խոսել:
-
21.06.2016|
00:00
Տե՛ր, հաստատի՛ր իմ հոգում
լույսի խաղաղությունն ու
պայծառությունը, որպեսզի
չխոտորվեմ աջ կամ ձախ և
չդատապարտվեմ Քո
գալստյան մեծ օրը:
-
17.06.2016|
00:01
Տե՛ր, պատսպարի՛ր ինձ
քարանձավում կամ անապատ
վայրում, ուր և թող առաջնորդի
ինձ ողորմությունդ, որ հանդիպեմ
Քո անվան մեծ փառքին, ստանամ:
-
14.06.2016|
00:02
Տե՛ր, փրկի՛ր ինձ
որսացողներից,
որ հարձակվում են վրաս:
-
10.06.2016|
00:03
Խաղաղեցրո՛ւ ինձ, Տե՛ր, խորհուրդներիս խռովահույզ ալիքների ծփանքից, ազատի՛ր մեղքերիս բազմության հորձանքից և կառավարի՛ր միտքս, որպեսզի այն ժամանի Սուրբ հոգուդ ապահով ու խաղաղ նավահանգիստը: