-
05.11.2013|
00:02
Հան, Տէր, զփուշ մեղաց ի սրտէ իմմէ, զի զհոգի իմ հանապազ խոցոտէ և վիրաւորէ. և սերմանեա սերմն բարի ի սրտի իմում՝ աճեցուցանել և պտղաբերել զարդարութեան պտուղն։
-
01.11.2013|
00:02
Ծագեա, Տեր, զլուսավորութիւն և զխաղաղութիւն շնորհաց քոց ի սրտի իմում, և զցավագին գիշեր մեղաց ի մտաց իմոց հալածեա. և մարմնոյ իմոյ շնորհեա զարիական վարս՝ առաքինությամբ կեալ ի հաճոյս կամաց քոց յամենայն ժամ։
-
29.10.2013|
00:02
Արբո, Տէր, զծարաւ հոգւոյ իմոյ յառատաբուխ շնորհաց քոց. և մի՛ անտես առներ զտոչորումն սրտի իմոյ, որ պապակիմ ի տապոյ աստի չարեաց իմոց. զովացո և լուա զապականեալ և զհոտեալ շրթունս իմ ջրո ողորմութեան քո։
-
24.10.2013|
23:15
Ձգեա, Տէր, զձեռն Քո ի նաւաբեկեալս, որ ընկղմեալս եմ ի խորս չարեաց, և փրկեա զիս ի սաստիկ ծովածուփ բռնութենէ ալեաց մեղաց իմոց։ Սանձեա, Տէր, և կարկեա զխստերախ միտս իմ ի զբաղմանց ունայնութեանց կենցաղոյս։
-
22.10.2013|
00:06
Աղբերացո տէր` զգլուխ իմ ի բղխումն արտասուաց. լուա ըզթարախ հոգւոյ իմոյ, սրբեա զզգայարանս իմ և զգործողս չարեաց փոխարկեա ի զղջումն ջերմութեան սիրոյ քոյ` զգաստ մարմնով կեալ ի պատուիրանս քո։
-
-
15.10.2013|
00:03
Շնչեա, Տէր, զհարաւ քաղցրաշունչ հոգւոյդ սրբոյ ի խստացեալ և ի թանձրացեալ սիրտ իմ, և զարթո որոտընդոստ փայլատակմամբ քո զսառնացեալ և զցամաքեալ միտս իմ։
-
11.10.2013|
00:01
Ազատիչդ Քրիստոս, ազատեա զիս ի դառնաշունչ օդոց մեղաց ձմերայնոյ. զխաւարեալ և զսառուցեալ հոգի իմ պայծառացո և ջերմացո, և ցօղեա զցօղ շնորհի ջերմութեան քո ի յանդաստանս մտաց սրտի իմոյ։
-
08.10.2013|
00:29
Արեգակն արդարութեան, փրկիչ իմ և ազատիչդ Յիսուս Քրիստոս, ի լոյս քո ապաւինիմ. լուսաւորեա և ջերմացո զսիրտ իմ, հրակիզեա զչար խորհուրդս իմ, և հալեա զսառնամանիս մեղաց իմոց։ Շնորհեա տէր` զգարուն հոգւոյ իմոյ` ծաղկիլ և պտղաբերել զարդարութեան պտուղն։
-
04.10.2013|
00:00
Աճեցո, տէր, զբարիս գործել ինձ յամենայն ժամ, եւ խափանեա զամենայն չարիս ի չար մտաց իմոց. ի պիղծ եւ յանուղղայ գնացից եւ ի չար սովորութենէ դադարեցո զիս, եւ հաստատեա յերկիւղ եւ ի սէր պատուիրանաց քոց։