-
18.10.2023|
00:01
Աﬔնախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դի’ր
աչքերիս` այլևս անպատկառ չնայելու...
-
17.10.2023|
00:01
Աստվա՜ծս, Աստվա՜ծս, Աստվա՜ծս,
Մաքուրս, Ջինջս ու Բարիս,
Քո սիրով հավերժ լցված են,
Կյանքս, օրերս ու տարիս։
-
16.10.2023|
00:01
Ո՜վ ամենօրհնյալ Որդիդ Աստծո,
Կենդանարար Հոր անքնին ծնունդ,
Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ...
-
15.10.2023|
00:01
Լոյս զուարթ
Ալէլուիա, ալէլուիա:
Լոյս զուարթ սուրբ փառաց անմահի,
Հօր երկնաւորի սրբոյ կենարարի`
Յիսուս Քրիստոս:
-
14.10.2023|
00:01
Ողորմի՛ր ինձ` լքվածիս,
օգնի՛ր եղկելիիս...
-
13.10.2023|
00:01
Բե՛ր խաղաղություն իմ ազգին և այն բոլոր երկրներին, որոնք պատառոտված են պատերազմի և բաժանումի պատճառով:
-
12.10.2023|
00:01
Աղբիւրդ կենդանութեան և անմահութեան` արբո զծարաւեալ հոգի իմ յառատաբուղխ վտակէ քումմէ, որ պասքեալ տոչորիմ ի բազում անօրէնութեանց իմոց. խթեա ի քարացեալ սիրտ իմ, և հան ինձ արտասուս ապաշխարութեան։
-
11.10.2023|
00:01
Մի՛ դատեր և մի՛ դատապարտեր զիս, Տէր` ըստ անբաւ զազիր գործոց իմոց, և մի՛ կացուսցես զիս ընդ այլսն որք զայրացուցին զքեզ. այլ ընդ փառաւորեալսն փառաւորեա, և ընդ պսակեալսն պսակեա, և ընդ բերկրեալսն ուրախացո։
-
10.10.2023|
00:01
Շատ է ինձ, տէր. բայց յուսամ յողորմութիւնդ քո, զի և շունք կերակրին ի փշրանաց անկելոց ի սեղանոյ տեառն իւրեանց. շուն կոչեա զիս, տէր, զի գայցեմ զկնի քո։
-
09.10.2023|
00:02
Տուր ինձ, տէր, սուգ և արտասուս, կարողացո զմարմինս իմ, կակղացո զքարացեալ սիրտ իմ, և ժողովեա զմիտս իմ` ի քեզ։ Ջնջեա զբազմութիւն յանցանաց իմոց, և շնորհեա ինձ զօգուտն իմ. ընկալ և մի՛ անտես առներ զհառաչանս սրտի իմոյ։