-
12.11.2019|
00:04
Ով մեր հզոր Տեր,
Տու՛ր մեծ զորություն,
Ցավը մաշելու լուրթ կարողություն։
-
08.11.2019|
00:04
Ես լույս եմ,
ՈՒ չեմ ճառագում…
Կարոտն անդնդախոր ուտում է ներսս,
Խելագար կարոտ…
-
05.11.2019|
00:03
Դու տվեցիր ինձ գավազանն
Ահարոնի` Աբրահամի,
Հակոբի ու Մովսեսի, Դավթի, Էսթերի:
Ասացիր` պիտ հաղթես քո թշնամիներին:
-
01.11.2019|
00:09
Տե՛ր իմ, սպասման հիվանդ եմ կրկին։
Հոգիս տենչում է արևի շողեր:
Ցավից երկտակված մտքերիս վրա,
Շաղ տուր ցորենդ` գինու ու հացի։
-
29.10.2019|
00:01
Հոսեցրու ներսումս
քարացած արցունքները,
Անջուր ու լուռ,
Մինչև վերջ, անմնացորդ...
Թող ոչինչ-ոչինչ ներսումս չմնա։
-
25.10.2019|
00:02
Եթե հոգու լույսերը վառվեին, մեր
արցունքներն այսքան տաք չէին լինի.
Մենք կբալասանվեինք երկնային
թռիչքների մեջ:
-
22.10.2019|
00:05
Տեր, այս անգամ լուռ ու հոժար եմ վերադառնում վրանիդ տակ,
Ընդունի՛ր որդուդ,
Անապատում կրկին ինձ գտար, վերքերի ու արյան մեջ,
ՈՒ ասացիր` ապրի՛ր։
-
18.10.2019|
00:08
Կյանք տուր մեզ, Տե՛ր, ու էլ ավելի…
Այս ծանր պահին կյանք տուր մեզ,
կյանքի Աստված.
-
15.10.2019|
00:05
Խոնարհում ենք մեր հիվանդ հոգին
Ոտներիդ առաջ:
Հանիր մեզ տիղմից,
Ձեռքբերումները հողով մի՛ ծածկիր
Հանապազ գործվող մեղքերի համար...
-
11.10.2019|
00:09
Տուր մեզ լուռ ըմպել Գինին Քո հասուն,
Տուր մեզ լուռ ելնել մութ գերեզմանից,
Երկինք համբառնալ: