17.11.2017|
11:50
Մեծ է սփյուռքահայ բանաստեղծ Զարեհ Խրախունու պոեզիայի շառավիղը։ Ի թիվս այլ ազդակների, նրան ոգեշնչում էր երաժշտությունը` հատկապես Բեթհովենի և Շոպենի։ Եվ իր տպավորությունները նա վերաձուլում էր հրեղեն խոսքի։ Այսպես ծնվեց «Մեկնաքերթուածներ» բանաստեղծական շարքը, որը բացվում է «Հարց առ երկնաւորն» քերթվածով։