-
17.01.2020|
00:31
Կինոյից քիչ թե շատ իրազեկվածը միանգամից անվրեպ կասի՝ ո՛ր ֆիլմից է վերցված վերնագիր ծառայած արտահայտությունը, բայց քանի որ գործ ունենք ահռելի թվով դիլետանտների, կինոյի մեջ կինոյից բացի մնացած ամեն ինչը սիրողների՝ կինոխոպանչիների հետ, ստիպված ենք նրանց համար նշել վերնագրի աղբյուրը՝ «Ոսկե հորթը», որն Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի համանուն գրական երկի հենքի վրա արված կինոնկար է։ Թվացյալ այս անուղղակի խոսքից արդ անցում բուն նյութին։
-
17.01.2020|
00:26
«Իրատեսը» շարունակում է զրույցը «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ հետ:
-
16.01.2020|
21:12
«Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ ուկրաինացի հայտնի երգչուհի, դերասանուհի, արմատներով հայուհի Ջամալան փետրվարի 14-ին առաջին անգամ համերգ կտա Երևանում: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Էպատաժային երգչուհին հանդես կգա 13 հոգանոց բենդով՝ կենդանի հնչողությամբ ներկայացնելով ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ՝ նոր երգեր. հանդիսատեսի համար կլինի 3 երգի պրեմիերա:
-
16.01.2020|
15:43
Գերմանաբնակ հայ ռեժիսոր ԱՐԹՈՒՐՈ ՍԱՅԱՆԻ «Maestro 95» ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի մի քանի քաղաքներում, Կիևում, հունվարին նախատեսվում է նաև ցուցադրություն Մոսկվայում, փետրվարին՝ Բեռլինում:
-
16.01.2020|
14:15
Հունվարի 14-ին եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկավ Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։
-
14.01.2020|
04:24
Կինեմատոգրաֆիստների միությունը կինոսիրողներին հրավիրում է դիտելու Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված «Maestro 95» ֆիլմի առաջնախաղը:
-
14.01.2020|
04:22
Ամանորին Երևանում բաց էին մի շարք թատերահամերգային հաստատություններ և թանգարաններ: 2019-ի դեկտեմբերի 29-ից մինչև 2020-ի հունվարի 3-ը (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ հունվարի 1-7-ը), ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ունեցել են 23825 հանդիսատես:
-
13.01.2020|
17:34
Կինոյի տան փոքր կինոսրահում հունվարի 15-֊ին, ժամը 19։00-֊ին կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված «Maestro 95» ֆիլմը։ Մուտքն ազատ է։ Գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «Maestro 95» ֆիլմն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով:
-
11.01.2020|
18:44
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը 2019-ին ունեցել 7 նոր ներկայացում մեծ դահլիճում, 8 թատերական ընթերցումներ՝ փոքր դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը:
-
10.01.2020|
01:41
2018 թվականի օգոստոսի 10-ին կյանքից հեռացավ 20-րդ դարի խոշորագույն քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանը: 2019-ի դեկտեմբերի 2-ին նա կդառնար 100 տարեկան: