Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Մեկ անուն` նախարարական երկու պորտֆելի շուրջ

Մեկ անուն` նախարարական  երկու պորտֆելի շուրջ
31.05.2012 | 14:44

Պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերն աստիճանաբար իրենց տեղը զիջում են նշանակումների մասին խոսակցություններին։ Հավաստի աղբյուրի փոխանցմամբ` ակտիվորեն քննարկվում է Վիկտոր Դալլաքյանին գործադիր մարմին «գործուղելու» հարցը։ Եթե հավատանք այդ պնդումներին, ապա առաջիկայում նա ստանալու է կա՛մ աշխատանքի և սոցիալական հարցերի, կա՛մ էլ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը։ Իրերի նման դասավորության պարագայում տեղին է հիշել «Տաշած քարը գետնին չի մնում» ասացվածքը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ