Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 
  • Խորհրդային ԿԳԲ-ի վերակենդանացում՝ Վիլնյուսից առաջ

    Խորհրդային ԿԳԲ-ի վերակենդանացում՝ Վիլնյուսից առաջ

    21.11.2013| 15:37
    Թվում էր, որ Հայաստանի իշխանությունները Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ հասցրեցին թոթափել իրենց ուսերից քաղբանտարկյալ ունենալու ծանր բեռը և ազատ արձակեցին երկու տարուց ավել անազատության մեջ պահվող Տիգրան Առաքելյանին: Սակայն Տիգրանին ազատ արձակելուց չէր անցել քսան օր, երբ կալանավորվեցին Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ արած Շանթ Հարությունյանն ու իր ութ ընկերները: Չբավարավելով Շանթին ու իր ընկերներին կալանավորելով՝ դատարանի որոշմամբ Շանթ Հարությունյանին երեկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են հոգեբուժարան:
  • Գյումրու «տարօրինակ» ոստիկանները

    Գյումրու «տարօրինակ» ոստիկանները

    19.11.2013| 00:27
    Օրերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Տեղի մեր աղբյուրները պատմում են, որ քաղաքի «Կենտրոն» համատիրության նախագահի տեղակալ Համլետ Հովհաննիսյանը (մականունը` Միլիցա Համլետ), որ նախկինում ոստիկանության աշխատակից է եղել, յուրացրել է համատիրության հավաքած աղբի և բնակսպասարկման վարձերի գումարը ու «թռել»:
  • Սնունդ մատակարարող երեք ընկերություններ տուգանվել են 45 մլն դրամի չափով

    Սնունդ մատակարարող երեք ընկերություններ տուգանվել են 45 մլն դրամի չափով

    15.11.2013| 15:24
    Մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերությունների Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր իր հերթական նիստին տուգանեց 45 մլն դրամի չափով:
  • Շանթ Հարությունյանին կրկին ծեծե՞լ են

    Շանթ Հարությունյանին կրկին ծեծե՞լ են

    15.11.2013| 14:04
    Շանթ Հարությունյանին այցելելուց հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանապետը անձամբ ծեծել է Շանթին, ինչի մասին պատմել է վերջինս: Երեկ Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին, իսկ նախօրեին հայտարարություն էր տարածել Շանթի որդին`14-ամյա Շահեն Հարությունյանը, ով հոր հետ տեսակցություն էր պահանջում:
  • Բողոքի ակցիաները` որպես վաղվա օրվա երաշխիք

    Բողոքի ակցիաները` որպես վաղվա օրվա երաշխիք

    14.11.2013| 17:41
    Այսօր Դավթաշեն երկրորդ թաղամասի կիսակառույց շենքի բնակիչները մտել են «Արցախբանկ»` փորձելով խանգարել բանկի աշխատանքը: Նրանց բողոքը «Տոնուս» ՍՊԸ-ի դեմ է, որը, ըստ 2006-ին կնքված պայմանագրերի, 2008-ին պետք է շահագործման հանձներ շենքը: Իսկ «Տոնուսը» սնանկացման գործընթաց է սկսել և իր կողմից կառուցվող շենքերը գրավադրել «Արցախբանկում»՝ վարկի դիմաց: Ոստիկանները և բանկի աշխատողները փորձել են դուրս հրավիրել բնակիչներին, իսկ վերջիններս հայտարարել են, որ ամեն օր նման ակցիա են անելու՝ խանգարելու բանկի աշխատանքները:
  • «Թող մանդատը խփի գլխներին ու մտնի ՔԿՀ»

    «Թող մանդատը խփի գլխներին ու մտնի ՔԿՀ»

    14.11.2013| 15:22
    Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն առաջինն էր, ով կալանավորված Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին ճանաչեց որպես քաղբանտարկյալ: Իրավապաշտպանը պնդում է, որ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները միանշանակ քաղբանտարկյալ են, քանի որ նրանց գործողությունները քաղաքական էին, և իրենք էլ ազատազրկվել են միմիայն քաղաքական հայացքների պատճառով: Միքայել Դանիելյանը հնարավորություն չունի այցելելու ազատազրկման վայրեր և օգնություն ցուցաբերելու Շանթ Հարությունյանին և մյուս ազատազրկվածներին, քանի որ նրա ղեկավարած իրավապաշտպան կազմակերպությունն ընդգրկված չէ Արդարադատության նախարարությունում գրանցված դիտորդական խմբում:
  • Վարդան Պետրոսյանի առողջության համար ՔԿՀ-ում բավարար պայմաններ կան

    Վարդան Պետրոսյանի առողջության համար ՔԿՀ-ում բավարար պայմաններ կան

    13.11.2013| 17:24
    «Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որոնցում գտնվում է Վարդան Պետրոսյանը, չասեմ, որ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան իր առողջությանը հետևելու և իր բուժումներն ստանալու համար: Ես իրեն ասել եմ, որ ինձ համար այս պահին կարևորն իր առողջությունն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի կալանքին` ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
  • Յուլյա Տիմոշենկոն Գերմանիա չհասավ

    Յուլյա Տիմոշենկոն Գերմանիա չհասավ

    13.11.2013| 16:00
    Ձերբակալվել է ՈՒկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն, և հայտնի չէ, թե Տիմոշենկոյին կուղարկե՞ն Գերմանիա բուժման: Դա Եվրամիության պայմանն էր ՈՒկրաինայի իշխանության առաջ:
  • Շանթը համաձայնել է փաստաբան ունենալ

    Շանթը համաձայնել է փաստաբան ունենալ

    13.11.2013| 12:05
    Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած և դրա հետևանքով ձերբակալված, իսկ ավելի ուշ՝ կալանավորված Շանթ Հարությունյանը համաձայնել է ունենալ փաստաբան: Այս մասին մեզ տեղեկացրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նախօրեին հանդիպել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանի հետ:
  • Վարդանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կարող է վերանայվել

    Վարդանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կարող է վերանայվել

    12.11.2013| 14:11
    Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պարզաբանմամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ինքնանպատակ չէ և «չի կարող դրսևորվել կամ ընկալվել որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ հիմքում ունի մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչընդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ»: