Հողմահար մի երեկո էր. Երևանի Սպանդարյանի շրջկոմի գրասենյակներից մեկում (ուր հիմա ՄԱԿ-ի գրասենյակն է) «Անկախության բանակ» զորամիավորման մարտիկների հետ էի, նրանք քննարկում էին գալիք մարտերի ռազմավարությունը, ես սրտատրոփ սպասում էի կուսժողովի մեկնարկին, որտեղ նաև կուսակցությանն անդամագրվելու իմ թեկնածությունն էր ներկայացված։
Մայիսի 22-27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38470 քաղաքացի:
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվեց տոնական միջոցառում: Գեղեցիկ ավանդույթի վերածված միջոցառմանը մասնակցեց 4-12 տարեկան 200 երեխա` մայրաքաղաքից և մարզերից, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպումը ապահովում է ծառայությունը։
«Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող նախաձեռնություններին, տաքսիստներին և այլ խմբերի միանալ իրենց պայքարին՝ մայիսի 30-ին, Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը՝ առաջարկելով համախմբումն իրականացնելու նպատակով ստեղծել ներկայացուցչական համակարգող մարմին:
Այսօր Շիկահերների համաշխարհային օրն է: Մարդկության «ամենալուսավոր» գլուխներն ունեն երկար սպասված և վաստակած տոնը. մայիսի 31-ը հայտարարվել է Շիկահերների համաշխարհային օր:
Թուրքիայի տարբեր քաղաքների 1000 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքներով Իսրայելին սպառնալիք է համարում հարցվածների 42,6 %-ը, ԱՄՆ-ին՝ 35,3,%-ը: Երրորդը Սիրիան է՝ 22,1 %, չորրորդը՝ Հայաստանը 20,3 %:
ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկա սակագինը՝ 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, և 31,85 դրամ՝ գիշերը, առաջարկվում է թանկացնել մինչև 58 և 48 դրամ:
100-ից ավելի գյումրեցիներ «Դեմ ենք հոսանքի թանկացմանը», «Կդորըմ մարդ եղեք», «Ոչ թալանին», «Ոչ մի գրոշ ավել թալանչիներին» կարգախոսներով հավաքվել էին գլխավոր հրապարակում, որտեղից մեկնարկեց նրանց բողոքի ակցիան։
ԼՂՀ ում 2015-ի դեկտեմբերին կանցկացվի մարդահամար՝ ասել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Համաձայն մարդահամարի մասին օրենքի՝ տասը տարին մեկ ԼՂ-ում պետք է անցկացվի մարդահամար։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...