-
30.09.2014|
12:32
Ջեյմս Մերֆին՝ LCD Soundsystem խմբի նախկին մեներգիչը, 21 տարեկանում մերժել է կատակերգական սերիալի սցենարիստ լինելու առաջարկը, որը համարում է իր կյանքի մեծագույն սխալներից մեկը: Խոսքը հայտնի «Սայնֆելդ» սերիալի մասին է:
-
30.09.2014|
12:22
Միջին տարիքի ճգնաժամը այսօր նույնքան տարածված հասկացություն է, որքան դեռահասներինը, և ընդունվում է իբրև հասարակական երևույթ: Իռլանդիայում գիտափորձը 508 կապիկների վրա ցույց է տվել, որ ճգնաժամը կարող է կենսաբանական պատճառներ ունենալ:
-
30.09.2014|
12:16
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այս տարի Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակը շնորհել է բանտարկված ադրբեջանցի ակտիվիստ Անար Մամադլիին:
-
30.09.2014|
11:32
Վերջին ժամանակներում շատ է խոսվում ինքնասպանությունների մասին, շատ են քննարկվում դրանց պատճառներն ու կանխարգելումը: Այս խնդրում մեծ է եկեղեցու դերը, հատկապես, երբ շատ մարդիկ ինքնասպան են լինում կրոնական հողի վրա: Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում այն մարդկանց հետ, ովքեր հոգեբանական անհավասարակշիռ վիճակում փորձել են վերջ դնել սեփական կյանքին:
-
30.09.2014|
11:25
Վերջերս Թբիլիսիում միջազգային կոնֆերանս էր` «Հարավային Կովկասում կանանց ձեռնարկատիրության զարգացման» թեմայով։ Ոչ պակաս ուշագրավ էր կոնֆերանսի նշանաբանը. «Մենք ինչպես կարող ենք աջակցել կին-ձեռնարկատերերի լիազորությունների մեծացմանը տնտեսությունում»։ Կազմակերպիչը «Գերմանական համագործակցության ծրագիրն» էր։
Հայաստանի պատվիրակության կազմում էր «Արեգակ» ընտանեկան առողջության կենտրոնի ներկայացուցիչ, բժշկական գիտությունների թեկնածու ԹԵՐԵԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ։
-
28.09.2014|
17:28
Վենետիկում երեկ Հոլիվուդի ամենահայտնի ամուրի Ջորջ Կլունին ամուսնացավ իրավաբան Ամալ Ալամուդինի հետ:
-
27.09.2014|
12:39
«Օգնիր եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի հյուսիսում իսլամիստական զինված ուժերի կողմից բռնություների ենթարկված և փախստական դարձած եզդի ժողովրդին ուղարկելու համար:
-
27.09.2014|
11:57
Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլայի զոհերի թիվն անցել է 3000-ից: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Զոհերի թիվը հասել է առնվազն 3091-ի, որից 1830-ը գրանցվել է միայն Լիբերիայում: ԱՀԿ տվյալներով՝ արձանագրվել է Էբոլայի վարակի առնվազն 6574 դեպք:
-
26.09.2014|
00:36
Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ նաև Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի ոչնչացման խնդրին:
-
23.09.2014|
15:44
Կատալոնիայի բնակչության 58,8%-ը «հիմնականում» կամ «ամբողջությամբ» աջակցում է Իսպանիայից անկախանալու գաղափարին, 31,9%-ը դեմ է, վկայում են Omnibus հասարակական կարծիքի կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: