ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ՀՀ պարտքը 41 տոկոս է

ՀՀ պարտքը 41 տոկոս է
21.06.2012 | 19:19

Ֆինանսների փոխնախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ մեզ հետ զրույցում դոլարի արժևորումը պայմանավորեց միջազգային ֆինանսական և արժեթղթերի շուկայում ընթացող գործընթացներով։
-Եվրոպական երկրներում տեղի ունեցող տնտեսական զարգացումները վտանգավոր նկատելով` ներդրողները ներդրումային ռիսկերից հնարավորինս հետ են պահում իրենց։ Արդյունքում տեղի ունեցավ համախմբված վարքագիծ` եվրոբանկերից դուրս քաշեցին իրենց փողերը, այդ թվում նաև` Ղազախստանից, և որոշեցին իրենց գումարները «թաքցնել» ԱՄՆ-ում։ Սրա պատճառով ողջ աշխարհում դոլարի պահանջարկը բարձրացավ։ Հայաստանը լուսնի վրա չէ, նույնպես աշխարհի մաս է և չէր կարող զերծ մնալ այդ գործընթացներից։
-Որքան էլ վարչապետն ասի, որ գլոբալ ճգնաժամը մուտք չի գործի Հայաստա՞ն։
-Վարչապետն այլ բան է ասել. «Ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքը մեզ չհարվածեց, և մենք ունեցանք դրա երկրորդային էֆեկտը, որովհետև...» և այլն։ Մենք երբեք չենք հերքել ճգնաժամի ազդեցությունը։ Ավելին, տնտեսության 14,1 %-ով անկումը պայմանավորված է դրանով։
-Շատ է խոսվում Հայաստանի արտաքին պարտքի վտանգավոր սահմանի մասին։ Որքա՞ն է այս պահին այն։
-Արտաքին պարտքի մասին խոսելիս պետք է զգուշավորություն ցուցաբերել։ Ինչո՞ւ։ Որովհետև պետք է նաև դիտարկենք առկա տնտեսական հնարավորությունները։ Ձեզ հետ խոսեմ օրինակներով։ Ամբողջ աշխարհը պարտքի ճգնաժամ ունեցել է տարբեր ցուցանիշներով. Ռուսաստանն արտաքին պարտքի ճգնաժամ ունեցավ, երբ այն կազմեց 38 %։ Հիմա...
-Ներեցեք ընդհատելուս համար, բայց կցանկանայի, որ Դուք մեզ հետ խոսեիք մեր ցուցանիշներից։
-Մեր այսօրվա ամբողջ պարտքը 41 % է, արտաքին պարտքը` 36 %, կառավարության արտաքին պարտքը` 31 %։ Այսինքն, այն խոսակցությունները, թե արտաքին պարտքը 45-50 % է, այդպես չէ։
-Համենայն դեպս, երբ ֆինանսների նախարարը Տիգրան Դավթյանն էր, նա հայտարարում էր, որ արտաքին պարտքի վտանգավոր շեմը 40 %-ն է։ Հիմա ձեզնից ո՞վ է ճիշտ։
-Մենք ասում ենք, եթե արտաքին պարտքը 40 %-ից բարձր լինի, դա ազդակ է, որ ուշադրություն դարձվի պարտքի կառավարման խնդրին։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ