-
26.03.2015|
15:30
Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախաձեռնությամբ նկարիչների միությունում բացվել է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային երրորդ փառատոնը: Այս տարի փառատոնը կրում է «Պանդորայի արկղը» խորագիրը: Այն նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մասնակցում են 141 հեղինակ 47 երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից:
-
24.03.2015|
20:46
Ս. թ. փետրվարի 17-ին ես բաց նամակով դիմել էի Սերժ Սարգսյանին, առաջարկելով ձևավորել մի խորհրդակցական հանձնաժողով՝ Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցման նպատակով։
-
24.03.2015|
20:40
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ քննարկման արդյունքում երեկ մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության՝ DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
-
24.03.2015|
12:45
Թուրքիայում որոշել են կրճատել Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասնակիցների թիվը՝ տեղեկացնում է «Ջումհուրիյեթը»:
-
24.03.2015|
12:06
Արևմտյան Հայաստանի այս փոքրիկ գյուղաքաղաքը հնում ամրոց էր Անի անունով։ XII-XIII դարերից նրա մոտ աստիճանաբար առաջանում է Կամախը։ Թուրքերն այդ անունը պահպանել են Քեմախ ձևով։ Կամախը գտնվում է Արևմտյան Եփրատի (Ֆրատ, Կարա-սու) ձախ ափին, հին Անի ամրոցի ավերակների մոտ, Երզնկա քաղաքից 42-44 կմ հարավ-արևմուտք, թուրքերին է անցել 1515 թվականին։
-
24.03.2015|
00:11
Ստամբուլ: Հյուրանոցում երկու թարգմանիչները սուրճ են խմում:
-Քո պապի օրագրում հետաքրքիր քառակուսիներ են նկարված: Ինձ թվաց անգամ, թե դրանք պատահական քառակուսիներ չեն: Բայց ժամանակ չեղավ ու չմտածեցի այդ ուղղությամբ:
-
23.03.2015|
12:27
Արգենտինացի հնագետները ջունգլիներում ապաստարան են հայտնաբերել, որը կառուցել են նացիստները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հնարավոր պարտությունից հետո այնտեղ թաքնվելու համար՝ գրում է The Guardian-ը: 3 շինությունները հայտնաբերվել են Արգենտինայի հյուսիսային հատվածում։
-
22.03.2015|
12:30
Հոկտեմբերի 15-16-ը Երևանում կանցկացվի «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը:
-
21.03.2015|
12:26
Թուրքական Radikal պարբերականի հոդվածագիր Ֆաթիհ Թունչն անդրադարձել է Չանաքկալեի մարտերի 100-ամյակին, հայերի մասնակցությանն ու հաղթանակին հաջորդած կոտորածներին. «Միասին մահացանք, բայց միասին ապրել չկարողացանք:
-
21.03.2015|
12:13
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում տեղի են ունենում Մեծ եղեռնի ոգեկոչման համերգներ և ոչ միայն հայկական կոլեկտիվների մասնակցությամբ։