-
10.02.2014|
16:13
Մարտի 15-ին Հյուսիսային պողոտայում Պատանի պատմագետների ակումբը, «Նոր Միտք» ԵԻՄ-ը կանցկացնեն արդեն ավանդույթ դարձած «Գինի լից» ֆլեշ մոբ ակցիան՝ նվիրված Սողոմոն Թեհլերյանի սխրագործության հիշատակին։
-
07.02.2014|
12:42
Այժմ զուգահեռներ անցկացնենք Շահրիմանյանների ու Լազարյանների միջև:
Խոր և համապարփակ ինտեգրումը եվրոպական կյանքին, այն էլ՝ դավանելով կաթոլիկություն, Շահրիմանյանների պարագայում հանգեցրեց ազգային ինքնության լիակատար կորստի և ուծացման: 1788 թ. Լիվոռնոյում ապրում էր արական սեռի 11 Շահրիմանյան, իսկ մեկ դար անց ոչ մեկը չէր մնացել: Գասպար Սահրադի Շահրիմանյանի որդի Բարսեղ-Բազիլիոն ձեռնադրվեց մոնսինյոր, հետագայում նշանակվեց մի շարք շրջանների նահանգապետ (governatore), իսկ ոմն Ալֆոնսո Դոմենիկո Սերիմանն ընտրվեց եպիսկոպոս: Այսօր Շահրիմանյանների ազգանունով Վենետիկում պահպանվել է Salizada Seriman պալատ-հյուրանոցը:
-
07.02.2014|
12:12
Սակայն Վիկտորյա թագուհու մահից հետո Ռուսաստանի, Բրիտանիայի և Գերմանիայի միջև փխրուն խաղաղությունը անհետացավ՝ Եվրոպան մոտեցնելով Առաջին աշխարհամարտին, որի ժամանակ Նիկոլայ 2-րդն ու Գեորգ 5-րդը կռվում էին ընդդեմ իրենց զարմիկ Վիլհելմ 2-րդի:
-
07.02.2014|
12:09
Արյունակցական սերտ կապեր ունեցող այս 3 միապետներից ամենամեծը Վիլհելմն էր: Մանկուց նա թույլ առողջություն ուներ ու անգլիացի մոր հետ բարդ ու լարված հարաբերություններ:
-
07.02.2014|
12:07
Վիլհելմը ծնվել է, երբ մայրը 17 տարեկան էր: Ծննդաբերությունն այնքան դժվար է եղել, որ նորածնի ձախ ձեռքը վնասվել է՝ նրան դարձնելով հաշմանդամ: Դա մեծ անհանգստություն էր պատճառում Վիլհելմի մորը, որ փորձում էր հոգատար մայր լինել, սակայն նյարդայնանում էր որդու՝ հաշմանդամ լինելու փաստից:
-
07.02.2014|
11:52
Հունվարի 21-ին՝ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ծննդյան օրը, նրա մահվան 30-ամյա տարելիցին ընդառաջ, հայկական և մոսկովյան մի քանի հեռուստաալիքներ ներկայացրին Էդվարդ Համբարձումյանի 40-րոպեանոց փաստագրական «Առնո» շարժանկարը՝ նվիրված մեր մեծ երգահանին։
-
05.02.2014|
16:26
«Ֆրանսիական հեղափոխության թվայնացված արխիվը» ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Ստենֆորդի համալսարանը ինտերնետում ներկայացրել են 14000 պատկերներ:
-
04.02.2014|
17:50
Անգլիական Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դիրք Օբինքը բացահայտել է հույն բանաստեղծուհի Սապֆոյի անհայտ բանաստեղծությունները:
-
04.02.2014|
11:45
Զաքար Ի. Շահրիմանյանը պատկանում էր երկրորդ խմբին, սակայն կար նաև մեկ այլ պատճառ` յուրատեսակ ընտանեկան «ավանդույթ»: Բանն այն է, որ հայոց գրատպության, գրահրատարակչական պատմության մեջ Շահրիմանյանները ակնհայտ առաջատարներ են: Դատեցեք ինքներդ:
Խոջա Սահրադի որդի Գասպարի ֆինանսավորմամբ 1674 թ. Հռոմում լույս տեսավ Թոմա Գեմբացու «Յաղագս համահետեւմանն Քրիստոսի» գրքի թարգմանությունը: 1681 թ. նույն Գասպարի և 16 հայ այլ վաճառականների ֆինանսավորմամբ Վենետիկում հրատարակվեց «Տաղարան»: 1685 թ. նրա պատվերով ու ֆինանսավորմամբ Վենետիկում լույս տեսավ «Բուրաստան աղօթից» թարգմանությունը, իսկ 1686-ին՝ «Խորհրդատետրը»:
-
31.01.2014|
11:44
Իշխանության որոշումը՝ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, միանշանակ չընդունվեց: Հանրության մի հատված բարձրացրեց բողոքի ալիք, որը, սակայն, չվերածվեց «մայդանային» անհնազանդության: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ: Մեր բազմադարյա պատմության ընթացքում աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները բազմիցս են ստիպված եղել ազգային-քաղաքական որոշումներ ընդունելու, և դրանցից յուրաքանչյուրն իր ժամանակի համար վճռորոշ բնույթ է ունեցել: Այս մեկը կատարվեց մեր օրոք, և մենք ենք պարտավոր դրա հետևանքները կանխատեսել: