Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մեծ վերապահումով` Հրանուշի մոտ բաժնի վարիչի տեղակալ»

«Մեծ վերապահումով` Հրանուշի մոտ բաժնի վարիչի տեղակալ»
22.02.2013 | 00:25

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (ՍԴՀԿ անդամ)

-Այսօր Ազատության հրապարակը կրկին մարդաշատ է: Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է «տեր» լինել նաև չստացած ձայներին և լիդեր դառնալ:
-Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող լիդեր լինել: Մոռացեք դա:
-Ինչո՞ւ:
-Դեռևս երկու ամիս առաջ եմ ասել` Րաֆֆի Հովհաննիսյանը կգրավի պատվավոր երկրորդ տեղը, որպեսզի Սերժ Սարգսյանին շնորհավորի:
-Միայն շնորհավորելու համար արժե՞ր այսքան «ղալմաղալ» անել:
-Էդ դերն էին իրեն տվել: Մի տարի առաջ հավաքում էր ընդամենը երկու-երեք հոգի, էս անգամ տեսավ լեփ-լեցուն հրապարակ ու արցունքախառն դեմքեր և մոռացավ, թե իրականում ինքն ով է: Կարծեց, թե ինքն էն մարդն է, որ կարող է այս երկրում ինչ-որ հարց լուծել: Մի ժամանակ կար պարծենկոտ նապաստակի մասին ռադիոբեմադրություն: Նապաստակը որոշում է վերցնել պատից կախված հրացանը և գնալ աղվեսի ու գայլի հարցերը մեկից լուծելու:
-Փաստորեն, «պարծենկոտ նապաստակը» Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է։
-Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ։ Ես մի շաբաթ էի տվել, արդեն երկու-երեք օր անցել է, համբերեք. էդ մարդը շատ հանգիստ ներողություն կխնդրի ու հանգիստ կշնորհավորի Սերժ Սարգսյանին: Ամեն ինչ կխաղաղվի: Ընդհանուր առմամբ, ինքը վատ դերակատարություն ունեցավ: Ցավոք, հոծ զանգվածները սրա մասին գաղափար չունեին ու հավատով, կուրորեն սպասում էին սրա գործողություններին, իսկ սրա վազքը մինչև մարագի դուռն է:
-Ինչո՞ւ հատկապես «մինչև մարագի դուռը», մենք էլ գիտեինք` Բաղրամյան 26-ը:
-Որովհետև կատվի վազքը մինչև մարագի դուռն է:
-Ձեր նշած մի շաբաթից ի՞նչ կլինի:
-Ինքը մի հոդաբաշխ նախադասություն չի ասում հավաքված մարդկանց, ովքեր ծարավի են ընդդիմադիր, լուրջ խոսքի: Ոչ մի տրամաբանական արտահայտություն մինչ օրս չի արել ու չի էլ անելու: Էդ տեսակ մարդիկ առաջնորդներ չեն լինում:
-Ի դեպ, տեղին է մտաբերել բարեկամներիցս մեկի պատմածը. «1987 թիվն էր։ Սովորում էի մարքսիզմ-լենինիզմի համալսարանում։ Մի օր դասախոսներից մեկը, որը զուգահեռ աշխատում էր սփյուռքի կոմիտեում, պատմեց, թե 70-ականների սկզբներին Երևան էր ժամանել ամերիկաբնակ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը։ Վերջինիս տարել են Ծաղկաձոր և ճոխ հյուրասիրություն կազմակերպել։ Քեֆի թեժ պահին պատմաբանը բաժակ է վերցրել ու խմել... իր որդու` 12-ամյա Րաֆֆիի` ապագա անկախ Հայաստանի ապագա նախագահի կենացը։ Հիմա ես հիմք ունեմ եզրակացնելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանը արևմտյան «պրոյեկտ» է եղել հենց էն գլխից»։
-Երևի նրա հայրը` Ռիչարդը, շատ է ցանկացել, որ իր որդին առաջնորդ լինի, բայց դառնալու «նյութը» չունի: Առաջնորդը «նյութ» պիտի ունենա, դա նրա մոտ բացակայում է:
-Ի՞նչ է ասելու այսօր:
-Ջերմ շնորհավորանքներ: Խրոխտ արտահայտություններ, որ այս անգամ եկեք շնորհավորենք նախագահին, որ ավելորդ անգամ արյուն չհոսի Երևանի փողոցներով, ես այն մարդը չեմ, մտածում եմ ազգի մասին: Մոտավորապես այս ձևակերպումները կլինեն:
-Պաշտոն չի՞ առաջարկվի նրան:
-Ես նույնիսկ պաշտոն կտայի մեծ վերապահումով: Հրանուշի մոտ (խոսքը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասին է- Ռ. Խ.) բաժնի վարիչի տեղակալ` երեք ամսվա փորձաշրջանով: Մեկ ամիս փորձաշրջանից հետո էլ վստահ չեմ, կարդարացնի՞ իրեն:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ