Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Խնամիական» գործոն

«Խնամիական» գործոն
28.02.2013 | 13:40

Այսօրվա նիստում կառավարությունն ընդունեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը և մերժեց Արմավիրի քաղաքապետի հրաժարականը։ Կառավարության նիստում տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը պարոն Գիզիրյանի հրաժարականը պայմանավորեց նրանով, որ նա բազմիցս արդեն խոսել էր աշխատանքից դուրս գալու մասին, իսկ Արմավիրի քաղաքապետի հրաժարականը որակեց որպես էմոցիոնալ, քանի որ հրաժարականի պատճառները հիմնավոր չեն եղել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստեց, որ հրաժարականները պայմանավորված չեն քաղաքական գործոնով։ Ի դեպ, Արմավիրի քաղաքապետի հրաժարականը մերժվեց այն հիմնավորմամբ, որ նրա աշխատանքային գործունեության մեկ տարին չի լրացել, և ընթացիկ ծրագրերն ավարտին պիտի հասցվեն։ Սակայն կառավարության կուլուարներում խոսում են, որ Արմավիրի քաղաքապետի հրաժարականի մերժումը պայմանավորված է պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին լինելու գործոնով։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ