«Բացարձակ սուտ է ու անհեթեթություն: Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը, առավել ևս, չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից»,- ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական խորհուրդը հայտարարում է, որ «հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից»` որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքը:
Ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահը պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանից և Գրիգորի Մարգարյանից ստացել է գրություններ ԲՀԿ-ից դուրս գալու մասին:
Տեղեկացնենք, որ այս պահին չի գործում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական էջը. այն անհասանելի է։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չէ, և ամենայն հավանականությամբ կվերադառնա փետրվարի 20-ին: Թե որտեղ է Նաիրա Զոհրաբյանը՝ հնարավոր չեղավ պարզել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Մանդատից հրաժարվելու պատճառը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելն է:
Ադրբեջանը տպավորիչ հաջողություններ է գրանցում իր միջտարածաշրջանային արտաքին քաղաքականության բնագավառում։ Այն կարողանում է հմուտ համադրել իր ուժի ու պոտենցիալի կուտակմանն ուղղված ջանքերը (ներքին կարողությունների մեծացումը) տնտեսական դիվանագիտության, ռազմական դիվանագիտության և գլոբալ դիրքավորման ուրույն մատրիցայի հետ...