ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Բերանի տհաճ հոտ. դրա առաջացման պատճառներն ու կանխման եղանակները

Բերանի տհաճ հոտ. դրա առաջացման պատճառներն ու կանխման եղանակները
31.03.2013 | 20:46

Բերանի տհաճ հոտի պատճառները բազմաթիվ են: Դրան կարող են նպաստել տարբեր օրգանների, բերանի լորձաթաղանթի, լնդերի, կարիեսով և փտախտով ախտահարված ատամները, բայց մեծ մասամբ, հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով բերանի խոռոչում սննդի մնացորդների կուտակումը: Պակաս դեր չունեն անորակ պլոմբները, ատամնաշապիկները, կամրջաձև և շարժական պրոթեզները,որոնց շուրջը կուտակվում են սննդի մնացորդներ, իմաստության ատամների դժվարությամբ դուրս գալու դեպքում` լնդերի բորբոքումները: Այն հաճախ կարող է առաջանալ պարոդոնտիտներից, երբ ատամները ցավելու պատճառով հիվանդները խուսափում են կոշտ սննդամթերքից. ակտիվ ծամելուց, որը հանգեցնում է բերանի խոռոչի մեխանիկական ոչ բավարար մաքրման: Դրա հետևանքով միջատամնային տարածություններում, լեզվի և լնդերի վրա նստվածք Է կուտակվում, որը և դառնում է տհաճ հոտի պատճառ:

Բերանի տհաճ հոտը, ինչպես փաստում են ստոմատոլոգները, կարող է լինել ըմպանի, շնչափողի, բրոնխների, թոքերի (աբսցես), կերակրափողի, ստամոքսի, քթի լորձաթաղանթի հավելյալ խոռոչների, նշիկների խրոնիկական բորբոքումների, ըմպանաբորբի, նշիկաբորբի, ձայնալարերի բորբոքումների, գանգրենայի, տուբերկուլոզի, լյարդի ցիռոզի, փորկապության, դիաբետի, երկաթի անբավարարության պատճառով առաջացած սակավարյունության հետևանք:
Մասնագետները վստահեցնում են, որ առաջին նախապայմանը պատճառը վերացնելու նպատակով, կազմակերպված բուժումն է, ինչպես նաև բերանի խոռոչի հիգենայի կանոնների պահպանումը (օրը երկու անգամ մածուկով և խոզանակով ատամները լվանալը, ուտելուց հետո միջատամնային տարածություններում կուտակված սննդի մնացորդները ողողումների կամ ատամնամաքրիչների միջոցով հեռացնելը): Անհրաժեշտ է նաև դեզադորացնող հատկությամբ օժտված միջոցների օգտագործումը: Դրանց թվին են պատկանում ջրածին պերօքսիդի 3 տոկոսանոց (ողողելու համար 1 բաժակ ջրին` մեկ ճաշի գդալ), մանգանաթթվային կալիումի (1 բաժակ ջրին` 30-40 կաթիլ), քլորամինի 0,5 տոկոսանոց (1 բաժակ ջրին` 1 ճաշի գդալ), ցիտրալի սպիրտային 1 տոկոսանոց (1 բաժակին` 30 կաթիլ) լուծույթները: Կարելի է օգտագործել նաև ատամների էլիքսիր, մեկ բաժակ ջրին`10-15 կաթիլ:
Ատամների և լնդերի հիվանդությունները, որոնք բերանի տհաճ հոտի հիմնական պատճառն են, կանխելու համար, անհրաժեշտ է պարբերաբար դիմել բժիշկ-ստոմատոլոգի, որը ժամանակին կհայտնաբերի դրանք և կբուժի:

Դիտվել է՝ 9964

Մեկնաբանություններ