ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

ՀՀ բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

ՀՀ բնապահպանական պետական տեսչության բացահայտումները
24.06.2013 | 16:48

Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.06-24.06.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.8մլնդր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 556.1հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 37.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ խոշոր եղջերավոր անասունների արածեցման 2 դեպքերի համար 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 29.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 8 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 800.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 393.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի և Ճամբարակի բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի և ձկան ապօրինի որսի դեպքերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 15կգ խեցգետինը և 7 հատ «կարաս» տեսակի ձկները կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված ապօրինի ձկնորսության համար 1 իրավախախտի նկատմամբ

կայացվել է 150.0.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 6.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է «սիգ» տեսակի 28 հատ տիրազուրկ ձկներ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի մանկատուն:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 963.4հազ.դր. գումար:

Դիտվել է՝ 2570

Մեկնաբանություններ