Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

ՀՀ-ն այլևս չի կարողանում տեղավորվել ՌԴ նոր քաղաքականության մեջ

ՀՀ-ն այլևս չի կարողանում տեղավորվել ՌԴ նոր քաղաքականության մեջ
29.07.2013 | 14:49

Վերջին շրջանում բավականին կոշտացել է ՌԴ արձագնքը Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին։ Ի՞նչն է պատճառը։ Այս հարցի պարզաբանմամբ դիմեցինք քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։

-Պարոն Հակոբյան, ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում ՌԴ-ն բավականին սուր է ընդունում Հայաստանի կողմից ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրումը։

-ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգիրը մի քանի տարվա պատմություն ունի, և եթե չեմ սխալվում, 7 փուլ է անցել։ Երկար ժամանակ Ռուսաստանն առնվազն տոլերանտ էր վերաբերվում այս հարցին։ Բայց վերջին փուլից առաջ՝ տարեվերջից ի վեր, սկսել է սուր արձագանքել, և դա զգացվում է հիմնականում հայամետ դիրքորոշում ունեցող ռուսաստանցի վերլուծաբանների (Զատուլին, Տարասով, Կոլերով և այլն) կարծիքներում, ում շուրթերից պարբերաբար նախազգուշական հայտարարություններ են հնչում։ Կարծես թե ամենաբարձր մակարդակով էլ են նախազգուշացումներ արվում։ Ադրբեջանին զենքի վաճառքը, հայ վարորդի հետ կապված պատմություններն այդ ամենի արձագանքն են։

Իմ տպավորությամբ, այն փուլում, երբ սկսվեց Եվրասիական միության գործընթացը, Ռուսաստանում քաղաքականությունն այնպիսին էր, որ Եվրասիական միությունը պետք է ինտեգրվեր Եվրամիությանը, այդ 2-ը պետք է լինեին մեկ ընդհանուր դաշտում։ Ռուսաստանը եվրասիականության գաղափարը տեսնում էր ԵՄ հետ միասնական դաշտում։ Եվ Հայաստանը՝ որպես ՌԴ ռազմավարական դաշնակից, այդ ազդակը Ռուսաստանից ստացել էր, քանի որ վերջինս էլ էր գնում Եվրամիության հետ ամենասերտ ինտեգրման։ Կարծում եմ՝ եթե մի քանի տարի առաջ չլիներ Ռուսաստանի թույլտվությունը, Հայաստանը երբևէ չէր մտնի այդ գործընթացի մեջ։ Նորից եմ կրկնում, այն ժամանակ այդ գործընթացը համընկնում էր ՌԴ աշխարհաքաղաքական վեկտորի հետ։ Բայց վերջին 1-2 տարվա ընթացքում Ռուսաստանում կուրսը փոխվեց. ՌԴ-ն ավելի կոշտ քաղաքականություն է վարում՝ հետ քաշվելով ԵՄ ընդհանուր ինտեգրման գաղափարից։ Իսկ Հայաստանը՝ որպես այդ գաղափարի ՙառաջամարտիկ՚, շատ է առաջ գնացել։ Բավականին լուրջ խոստումներ են տրվել, և ըստ էության, Հայաստանն այլևս չի կարողանում տեղավորվել Ռուսաստանի նոր քաղաքականության մեջ։ Հայաստանը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել. վերջիվերջո բազմաթիվ փուլեր է անցել, օրենսդրական փոփոխություններ են կատարվել, այդ թվում նաև՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» խայտառակ օրենքը։ Շատ բաներ համապատասխանեցվել են եվրոպական չափանիշներին։ Հիմա, երբ Ռուսաստանն արդեն ոչ թե և-և է ասում, այլ՝ կամ-կամ, Հայաստանն այլևս չի կարողանում մանևրել, քանի որ չափից շատ է ինտեգրվել գործընթացներում։ Ճնշումները ՀՀ նկատմամբ մեծացել են, և մեր իշխանությունները հայտնվել են գրեթե փակուղային վիճակում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ