ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Երիտասարդ մայրերը հաճախ ծնում են ցածր ինտելեկտով երեխաներ

Երիտասարդ մայրերը հաճախ ծնում են ցածր ինտելեկտով երեխաներ
23.09.2013 | 19:29

Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենակարևոր փուլն է: Գիտնականները մշտապես վիճում են, թե որն է կնոջ համար առաջնեկ ունենալու ամենաբարենպաստ տարիքը: Ամենատարածված կարծիքն այն է, որ կինը պետք է ծնի մինչև 35 տարեկանը, քանի որ դրանից հետո տեղի է ունենում գենետիկ մուտացիաների կուտակման գործընթաց, ինչը կարող է ժառանգաբար փոխանցվել: Սակայն վերջերս ընդունվել է մի տեսակետ, որ վաղ հղիությունը կարող է հանգեցնել երեխայի ցածր ինտելեկտի: Այս ռիսկային խմբին պատկանում են այն երեխաները, որոնց մայրերը ծննդաբերել են 16-22 տարեկանում: Երիտասարդ մայրերը շատ հաճախ են ճաշակում դեպրեսիայի ախտանիշները, ինչն էլ հետագայում նորածինների մոտ մեծացնում է հիշողության և ուսման հետ կապված խնդիրները:

Ըստ բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունների, նման խնդիրներից տուժել է 176 ընտանիք: Հրապարակված արդյունքները վկայում են այն մասին, որ դեռահաս մայրերից և մինչև 22 տարեկան կանանցից ծնված երեխաները ավելի հաճախ ունենում են միջին ինտելեկտ: Գիտնականները նշում են, որ նման դեպքերում անհրաժեշտ է օջակցել հղի կանանց` ինչպես ընտանիքում, այնպես էլ բուժհաստատություններում: Ինտելեկտի կրճատման (IQ) հիմնական պատճառը նախածննդյան շրջանում մայրական դեպրեսիան է, որի ժամանակ պտղի գլխուղեղում տեղի են ունենում փոփոխություններ: Բժիշկները փաստում են, որ բացի տարիքից և դեպրեսիայից, կան նաև այլ գործոններ, որոնք ազդում են պտղի կարգավիճակի վրա: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է պլանավորել երեխայի ծնունդը կամ էլ հաճախել պոլիկլինիկա և վերահսկել հղիության ողջ ընթացքը: Նման ուշադրության արդյունքում, անկախ մոր տարիքից, առողջ և խելացի երեխա ունենալու հնարավորությունը աճում է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ