Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Խոցելին խորհրդարանական մեծամասնությունն է»

«Խոցելին խորհրդարանական մեծամասնությունն է»
22.10.2013 | 00:36

Երեկ ԱԺ-ն շուրջ 50 րոպե չէր կարողանում կանոնակարգը հաստատել. պատճառը Նիկոլ Փաշինյան-Զարուհի Փոստանջյան-Հովիկ Աբրահամյան բանավեճն էր: Ի վերջո, ՀՀԿ-ականների նյարդերը տեղի տվեցին, և վրդովված խոսեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ` ընդդիմությանը նմանեցնելով հայտնի անեկդոտի «զոքանչին», որին փեսան ուսերին դրած ման է տալիս, որ դեմքը չտեսնի: Նա հորդորեց ընդդիմադիրներին չափի զգացողություն ունենալ:
-Ինչո՞ւ էիք վրդովված: Ընդդիմությունը, ինչպես ասացիք, «չափն» անցնո՞ւմ է:
-Երբ դահլիճում նստած սպասում ես, որ օրակարգը պիտի հաստատվի, ու անցնես բնականոն աշխատանքի, հասկանալի է, որ որոշ պատգամավորներ այդ ժամանակահատվածը ակնհայտորեն փորձում են օգտագործել անձնական PR-ի համար: Բոլոր հարցերին համապատասխան պատասխաններ տրվում են: Իմ և դահլիճում նստածների վրդովմունքը հասկանալի է: 129-130 պատգամավոր նստած սպասում են, որ ԱԺ-ն սկսի իր աշխատանքը, բայց մեկ-երկուսն անընդհատ զբաղվում են սեփական PR-ով: Սա, իհարկե, մտնում է քաղաքական տրամաբանության մեջ: Մենք էլ, որպես մեծամասնություն, իրավունք ունենք մեր վերաբերմունքն արտահայտելու:
-Հաշվի կառնե՞ն Ձեր դիտարկումները:
-Իհարկե` ոչ: Սա բնական է, նորմալ: Պարզապես մենք էլ մարդ ենք, ու մեր նյարդերն էլ են տեղի տալիս: Պետք չէ չարաշահել մարդկանց համբերությունը: Իմ պոռթկումը շատ մարդկային և բնական էր: Ինձ ավելի շատ վրդովեցնում է այն, որ վերջին գրեթե բոլոր քառօրյաների ժամանակ նույն պատգամավորները նույն կեցվածքն են դրսևորում: Քավ լիցի, մենք ժողովրդավարության պակաս չունենք, այդ պատգամավորներն իրենց ասելիքը կարող են ասել տարբեր կայքերով:
-Այդ պատգամավորներից մեկը` Զարուհի Փոստանջյանը, դիմել է ԱԺ նախագահին, որ իր անվտանգությունն ապահովվի խորհրդարանում: Դուք անձամբ լսե՞լ եք, որ նրա հասցեին դահլիճում վիրավորանքներ հնչեն:
-Ես իսկապես չեմ լսել: Կարդացողը պիտի ասի` ՀՀԿ-ական է ու այդպես պիտի ասի: Քաղաքական դաշտն այնպիսի վիճակում է, որ խոցելին խորհրդարանական մեծամասնությունն է: Ամեն ինչին փորձում են հակադարձել, եթե ասածն անգամ հարյուրտոկոսանոց ճշմարտություն է: Տիկին Փոստանջյանը, որպես քաղաքական գործիչ, ցանկացած իրավիճակ կարողանում է շատ լավ օգտագործել հանուն իր PR ակցիաների:

Ճեպազրույցը`

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ