Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արթուրն ու Գագոն վիճեն, Գորի՞կը հրաժարական տա

Արթուրն ու Գագոն վիճեն, Գորի՞կը հրաժարական տա
22.10.2013 | 00:46

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (Ազգային անվտանգության նախկին փոխնախարար)


-Պարոն Եղիազարյան, «Իրատես de facto»-ի տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած վեճին ներկա են եղել ուժայիններ, մասնավորապես, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Որպես Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը. արդյո՞ք հանրապետության թիվ 1 ուժայինը, իմա՝ Գորիկ Հակոբյանը, պետք է հանդուրժեր, որ իր ներկայությամբ նման տհաճ միջադեպ գրանցվեր։
-Թույլ տվեք չհավատալ Ձեզ, որ նման միջադեպ է եղել։
-Անկախ Ձեր հավատալ-չհավատալուց, կատարվածը փաստ է, և ՕԵԿ մամուլի խոսնակը հավաստել է տեղի ունեցածը։ Ավելին, մեր տեղեկություններով, միջադեպը հարթվել է Վլադիմիր Գասպարյանի անմիջական մասնակցությամբ։
-Նախ, երբ Գորիկ Հակոբյանի ներկայությամբ նման միջադեպ է լինում, դա ինձ հիշեցնում է մի շատ հին պատմություն, երբ անվտանգության սպային ապտակելու համար ես հրաժարական եմ տվել։ Այն ժամանակ ես հարց բարձրացրի՝ կա՛մ պետք է պատժեմ մասնակիցներին, կա՛մ կտամ հրաժարական։ Ինձ ասացին, որ քաղաքական որոշում է կայացվել, և ես հրաժարական տվեցի։ Եթե նման միջադեպ է եղել, կարծում եմ, որ Գորիկ Հակոբյանը պետք է նման կերպ վարվի։ Հակառակ դեպքում, ամեն ինչ անհասկանալի է դառնում ու մի քիչ ծիծաղելի։
-Պարոն Եղիազարյան, տվյալ պարագայում, սակայն, ոչ թե սպայի հարց է, այլ ԱԱԽ քարտուղարի խնդիրն է ասպարեզում։
-Դուք այսօր նշում եք ԱԱԽ-ն՝ մոռանալով, որ Գագիկ Ծառուկյանը ներկայացնում է խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը։ Այնպես որ, պետք է խորանալ նյութի մեջ։ Տվյալ չունեմ, թե ինչից է առաջացել նման վեճը։ Ամեն դեպքում, տեղի ունեցածը կավարտվի Բաղրամյան 26-ում, իսկ ամիսներ հետո ի՞նչ կլինի, միայն Աստծուն է հայտնի։
-Որքան էլ կրկնեմ, այնուամենայնիվ, տվյալ պահին ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր Գորիկ Հակոբյանը։
-Այդ հարցով դիմեք Գորիկ Հակոբյանին։ Իրենից լավ այդ հարցին ոչ մեկը չի պատասխանի։


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ