Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գալուստ Սահակյանն ինքնին կարգավիճակ է և պաշտոն»

«Գալուստ Սահակյանն ինքնին կարգավիճակ է և պաշտոն»
27.10.2013 | 11:20

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար)

-Պարոն Սահակյան, մամուլը գրեց, որ ոչ անհայտ Անի Զախարյանը ՀՀԿ-ական է եղել. դո՞ւրս է եկել նա ՀՀԿ-ից, թե՞ դեռ ՀՀԿ-ական է:
-Չեմ կարող ասել, երբ է մտել, մտե՞լ է, թե՞ չի մտել, ՀՀԿ-ի անդամ եղե՞լ է, թե՞ ոչ:
-Չէ՜, ասում են, խորհրդարանական ընտրությունների ժամանակ «պտտվել» է Ձեր շուրջը, շատ հաճախ եղել ՀՀԿ միջանցքներում, ինչպես կասեր Վանոն, որպես «միջանցքի սիրուն աղջիկ», ցանկացել է ՀՀԿ համամասնական ցուցակում ներգրավված լինել:
-Էդ որ իմ շուրջը շատ մարդիկ կարող են պտտվել` ինչ-որ նպատակներով, բնական եմ համարում, բայց էդ «պտտվողները», կարծում եմ, գոհություն առաջացնող մարդիկ չեն, որ ես հիշեմ, թե ինչու պտտվեցին: ՀՀԿ-ն իշխանական կուսակցություն է, մարդիկ գալիս են ակնկալիքներով, հետո տեսնում են, որ բավականին սկզբունքներով պատեր կան ՀՀԿ-ում, և ամրոցը գրավել իրենց չի հաջողվի, գնում են, նորից գալիս են, նորից ակնկալիքներ են որոնում:
-Բայց դե, բոլոր դեպքերում, ասում են` Դուք մերժել եք նրան ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գրավելու «պահով». բա կարելի՞ է կնոջը մերժել, պարոն Սահակյան:
-Ցուցակի հետ, որպես առանձին անձնավորություն, որևէ կապ ես չեմ ունեցել, ցուցակը քննարկվել է խմբակային։
-Ի՜նչ եք ասում:
-ՈՒ էնպես չի, որ ինչ-որ մեկն անհատական ցուցակում արտացոլված է եղել` առանց քննարկելու: Քննարկում ենք ցուցակը, նայում ենք` ովքե՞ր են, ինչի՞ համար են, վերջին հաշվով էն մարդիկ պետք է լինեն ցուցակում, ովքեր որոշակի ակտիվություն ունեն, որոշակի դերակատարություն ունեն։ Ցուցակը դրա համար է: Պատահական մարդը, որ գալիս, կուսակցության շենքի չորս կողմը պտտվում է, հո դա չի՞ նշանակում, որ նրա ճանապարհն արդեն դեպ ցուցակն է:
-Ոնց որ մի քիչ անկեղծացաք, Գրիգորիչ, ոնց որ եկել-պտտվել է շենքի չորս կողմը:
-Դու քո փորձից պիտի իմանաս, որ առնվազն մի հինգ տարի պետք է իմ չորս կողմը պտտվեն, որ ծանոթանամ իրենց հետ, խոսակցության մեջ մտնեմ հետները: Ես շատ ուշ եմ ծանոթանում մարդկանց հետ:
-Է՜, պարոն Սահակյան, ես` հեչ, բա կարելի՞ էր էդպիսի գենդերային կնոջը հինգ տարի սպասեցնել: Դրա համար էլ էդպես եղավ: Ժողովրդավար չեք, էլի, պարոն Սահակյան, ի տարբերություն այլոց:
-Այսինքն` մտածում եք, որ բոլոր կանայք, որոնք դեմք ունեն կամ չունեն, կամ անգամ անդեմ են և այլն, և այլն, պիտի պեղեմ-որոնեմ-գտնեմ, որ կարողանամ նաև կարծիքնե՞ր հայտնել:
-Իսկ չի կարո՞ղ, որ Դուք իրեն մտցնեիք Ձեր ցուցակի մեջ, ինքը խելոք մնար, նոր կուսակցություն չստեղծեր, էսքան աղմուկ-բան չբարձրանար:
-Այսինքն, դու գտնում ես, որ մեր ցուցակն ախմախների ցուցա՞կ է, աղմկարարների ցուցա՞կ է, որ ինչ-որ մեկը կգա իր ախմախություններով, մտորումներով կմոտենա ու կմտնի ցուցա՞կ: Ցուցակ մտնելու համար նա կուսակցությունում պիտի ճանաչելի լինի, որոշակի քայլերով բոլորից առաջ լինի:
-Դե հենց էդպես էլ կա, բոլորից առաջ է, էլի, նա: Մի «կեղտոտ» հարց տամ, Գրիգորիչ, կարելի՞ է:
-Բոլոր հարցերդ էլ «կեղտոտ» էին, էդ մեկը «զզվելի» հարց տուր:
-Ըսկի՛ «ախմախ» չկա՞ ձեր ցուցակում:
-Մարդիկ կարող են ցանկացածին բնութագրել իրենց ճաշակով, բայց, համենայն դեպս, էնպիսի մարդիկ չկան, որոնք որևէ բնագավառում կամ շրջանակում ճանաչելիություն չունենան:
-Նախ` տիկին Անին էնպե՜ս` «մի հատ» ճանաչելի է այլևս, և հետո էլ, կարելի է նաև ճանաչելի դառնալ մեկի ծնոտը պոկելու «պահով», մեկ այլ կնոջ` թուրքի հետ համեմատելով, չէ՞, նաև։
-Ես կարծում եմ` դա էլ ճաշակի ու վերաբերմունքի հարց է. մեկին տանձն է դուր գալիս, մյուսին տանձատերը, մեկին տերտերը, մյուսին` տերտերակինը:
-Գրիգորի՜չ, Ձեզ ո՞րն է դուր գալիս:
-Ինձ դուր է գալիս անհասանելին, որին ուզում եմ աներկբա հասնել:
-Ի՞նչ նկատի ունեք, պարոն Սահակյան. պաշտո՞ն:
-Աբսուրդ կլիներ, որ մտածեին` Սահակյանը պետք է պաշտոն ունենա: Գալուստ Սահակյանն ինքնին կարգավիճակ է և պաշտոն:
-Եվս մի կեղտոտ, գարշելի, ուղղակի զզվելի հարց կարելի՞ է:
-Ըհը՛:
-Դուք եղել եք Անդրանիկ Մարգարյանի խոր զինակիցը:
-Այո, մտերիմն ու հարազատը:
-Նա Ձեզ պատմե՞լ է Իսագուլյանի` իրեն ներկայացված, իշխանությունում առկա փոքրամասնությունների ցուցակի մասին:
-Այո:
-Կասե՞ք՝ ովքեր են:
-Ո՛չ:
-Բայց գիտե՞ք:
-Այո:

Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ