Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

95,5 տոկոսով չի համապատասխանել

95,5 տոկոսով չի համապատասխանել
29.10.2013 | 00:07

Երեկ վերսկսվել է հայտնի «բանդայի» գործով դատավարությունը, որի ընթացքում ներկայացվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Ըստ այդմ, դատապարտվածներից մեկի՝ Քյարամ Ամոյանին մինչ այդ վերագրված մատնահետքերը, արյան անալիզը և դիմակի մազերը նրան չեն պատկանում։ Այլ խոսքով, նախնական «փորձանմուշները» 95,5 %-ով չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանին, Դավիթ Գալստյանին, Քյարամ Ամոյանին, Սամվել Դավթյանին և Արթուր Մանուկյանին պաշտոնատար անձանց բնակարաններից ու առանձնատներից խոշոր չափի գումար, ոսկեղեն, նկարներ, թանկարժեք իրեր հափշտակելու մեղադրանք է առաջադրվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ