Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Չէի՞ք ասի՝ արտակարգ իրավիճակների նախարար եք, ինչո՞ւ չեք օգնել»

«Չէի՞ք ասի՝ արտակարգ իրավիճակների նախարար եք, ինչո՞ւ չեք օգնել»
15.11.2013 | 00:14

Բոլորը շատ լավ հիշում են, թե ինչպես մեկ ամիս առաջ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ինքնասպանության դիմող երիտասարդին «փրկեց», մամուլն էլ գրեց, թե դա բեմադրված էր:


-Չե՞ք պատրաստվում մի անգամ էլ նման բեմադրություն անելու,- հարցրի ԱԻՆ ղեկավարին։
-Եթե հարցն այդպես եք ուղղում, ուզում եմ ասել, որ դերասան չեմ եղել, չեմ էլ լինի: Եթե դուք այդպիսի ակումբներ ունեք, դուք կարող եք այդպիսի բաներ անել: Պաշտոնը դնենք մի կողմ. եթե տղամարդն անցնում է, տեսնում, որ մեկն ուզում է մի անհեթեթ քայլ անել, ի՞նչ պիտի անի:
-Հենց Ձեր անցնելու պահի՞ն պիտի այդ տղան այնտեղ լիներ:
-Այսինքն, նկատի ունեք, որ ասել եմ իրեն՝ գնա այնտեղ կանգնիր, որ գամ քեզ փրկե՞մ: Ես միշտ այդտեղով եմ գնում-գալիս: Վարչապետի մոտ խորհրդակցության էի (կոնկրետ ժամը կա, կարող եք պարզել): Էդ մարդը կա, գնացեք իրեն հարցրեք` էդ ապուշությունն ինչի է արել:
-Իսկ դեմքն ինչո՞ւ էր կապել:
-Որովհետև ապուշի մեկն է: Կապել է, որ իրեն չտեսնեն, չճանաչեն: Ես էլ նույն հարցը տվել եմ, կես ժամ հետը զրուցել եմ, ամեն ինչ իրեն ասել եմ: Հիմա Դուք էսպիսի բան եք ասում: Ինձ համար դա չէ վիրավորականը, այլ այն, որ այդպես եք մտածում: Ես իմ անձի հետ պրոբլեմ ունե՞մ, որ մեկին կանգնեցնեմ էնտեղ, հետո գնամ… Իմ աշխատանքով ապացուցում եմ, որ իմ առջև դրված խնդիրները կատարում եմ:
-Հարցը հենց դա է, որ Ձեր ղեկավարած նախարարության մասին դրական գնահատական կա, ու նման բան «կազմակերպելը» պե՞տք էր Ձեզ:
-Հիմա, եթե ես դա տեսնեի ու անցնեի գնայի, մեկն էլ իմ համարները տեսներ, չէի՞ք ասի՝ արտակարգ իրավիճակների նախարար եք, ինչո՞ւ չեք օգնել: Չէի՞ք հարցնելու: Որպես տղամարդ չկանգնեի՞, չօգնեի՞: Գնացեք Հրազդան՝ իր տուն, զրուցեք կնոջ ու երեխաների հետ: Չի կարելի մեղադրել մարդուն ու այդպիսի անհեթեթ խոսակցություններ տարածել: Դատավորներն ովքե՞ր են: Ինձ թող դատեն այն մարդիկ, որոնց խոսքն ինձ համար ծանրակշիռ է:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ