ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Թատերական գործիչների միությունը մի կերպ գոյատևելու համար չէ»

«Թատերական գործիչների միությունը մի կերպ գոյատևելու համար չէ»
18.11.2013 | 14:51

Այսօր Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկեց թատերական գործիչների հերթական համագումարը: Ստեղծագործական միությունների մասին խոսվում է համագումարից համագումար, կամ երբ աղմուկ-աղաղակ է լինում դրանց շուրջ: Խոսակցություններ կան նաև առ այն, որ միությունները կորցրել են իրենց դերը մեր օրերում:

Վաստակավոր դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ անդրադառնալով մեր այս դիտարկմանն ասաց, որ շատ է խոսվում այն մասին, որ թատերական գործիչների միությունը, կինոմիությունը, ճարտարապետների միությունը ստեղծվել են Սովետմիությունում` մտավորականներին ձեռքի տակ պահելու համար, բայց անցան տարիներ և համոզվեցինք, որ միությունները նպատակ ունեն համախմբելու նույն ասպարեզի մարդկանց, միջոցներ, տարբերակներ գտնել, որ նրանք առաջ տանեն իրենց գործը` բարձր մակարդակով:
«Թատերական գործիչների միությունը մի կերպ գոյատևելու համար չէ: Ես կարծում եմ, եկել է այն ժամանակը, երբ պետք է կարողանանք հնարավորինս աջակցել յուրաքանչյուր ստեղծագործողի, որ նա կարողանա հավուր պատշաճի ներկայացնել իրեն իր ասպարեզում և անպայման մի արժեքավոր գործ ստեղծի»,- ասաց Ռաֆայել Քոթանջյանը, ընդգծելով, որ այդ կերպ կվերադարձնեն հանդիսատեսին, որին, նրա համոզմամբ` կորցրել են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ