Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՄԻԵԴ-ը խստացրել է կանոնակարգը

ՄԻԵԴ-ը խստացրել է կանոնակարգը
19.12.2013 | 13:49

2014թ. հունվարի 1-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խստացրել է իր կանոնակարգը: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Եթե մինչև գալիք տարվա հունվարի 1-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմողները կարող էին վեց ամսվա ընթացքում ներկայացնել դիմումներ և բողոքարկել ներպետական ատյաններում կայացրած վճիռները, իսկ դրանից հետո, դիմումատուի ցանկությունը հաշվի առնելով, տրվում էր ևս 3-4 շաբաթ ժամանակ՝ լրացուցիչ դիմում ներկայացնելու համար, ապա այսուհետ լրացուցիչ դիմումի համար ոչ մի օր չի տրամադրվելու: Դիմումատուն պետք է սահմանափակվի վեց ամիս ժամկետով և ներկայացնի մեկ դիմում:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորները ֆինանսավորվում են տվյալ պետության բյուջեից, հարկատուների հաշվին: Իսկ ՄԻԵԴ-ի կանոնակարգը խստացվել է՝ հաշվի առնելով դատավորների կարծիքը:

Տիգրան Տեր-Եսայանից տեղեկացանք նաև, որ առաջիկայում սպասվում է 2008 թ. հետնըտրական իրադարձությունների ժամանակ կալանավորված քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի և Աշոտ Զաքարյանի գործով ՄԻԵԴ որոշումը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ