Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիան փորձում է գնդակն իր դաշտից դուրս բերել

Թուրքիան փորձում է գնդակն իր դաշտից դուրս բերել
19.12.2013 | 16:31

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը`«Մինչև Ցեղասպանության 100-ամյակ համարյա մեկ տարի է մնացել, կարծո՞ւմ եք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան այդ շրջագծում էր» հարցին, պատասխանեց.

-Հայաստան գալով Դավութօղլուն ոչինչ չէր կորցնում, որովհետև այցը ՍԾՏՀ շրջանակներում էր, իսկ Անկարան հնարավորություն էր ստանում աշխարհին ցույց տալու, որ Հայաստանի հարցը իր օրակարգից չի հանել և ջանքեր գործադրում է կապերը պահելու կամ խորացնելու ուղղությամբ: Թուրքիան փորձում է գնդակը իր դաշտից դուրս բերել: Հակառակ իր նախկին հայտարարությունների` Հայաստանը հիմա կարող է կանխել Թուրքիայի նախաձեռնությունը` վավերացնելով Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունները և ապացուցելով, որ գոնե մեկ անգամ կարող է մեկ քայլ առաջ անցնել ու պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել` չընդունելով նաև հարևանի նախապայմանները:
-Թուրքիան ակտիվորեն ուզում է ներգրավված լինել Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում և «օկուպացված» շրջանների վերադարձն է նախապայման դիտարկում: Դա ռեա՞լ է:
-Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, լավ է դա, թե վատ, ճիշտ է, թե սխալ, Թուրքիան դեմ է, թե կողմ: Թուրքիան առանց այդ էլ ինքնաներգրավվել է այդ հարցում` դառնալով Ադրբեջանի պաշտպանը բոլոր հարցերում ու հարթակներում: Ես հակված չեմ այդքան բացարձակացնել Ադրբեջանի դերը Թուրքիայի համար: Համենայն դեպս` հայ-թուրքական հարաբերություններում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր հարցը 1915 թ. ցեղասպանությունն է, Ադրբեջանն իր խնդիրներով կարող է հարմար պատրվակ լինել Անկարայի համար այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան իր համար որոշում չի կայացրել` ընդունե՞լ ցեղասպանությունը, թե՞ ոչ: Եթե ընդունել, ինչպե՞ս փոխհատուցել: Այս հարցի պատասխանն ունենալու դեպքում Թուրքիան կարող է և Ադրբեջանի թիկնապահի դերից հրաժարվել:
Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի վաղվա համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ